«Այս նախագծի անհրաժեշտությունը մեծ է, որպեսզի բանակը լինի պրոֆեսիոնալ և արհեստավարժ»․ այս մասին նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը անդրադառնալով ՊՆ նոր նախագծին ըստ որի քաղաքացին կարող է 24 մլն դրամ վճարելով Զինված Ուժերում ծառայել 4,5 ամիս և զորացրվել։
Ըստ պատգամավորի նախագծի ռազմավարությունը կայանում է նրանում, որ 18-20 տարեկան զինվորներին երկրորդային պլան են տանում, իսկ բարձր աշխատավարձ ստացող զինվորականները կդառնան առավել պրոֆեսիոնալ։
Անդրադառնալով այլ նախագծերի Արմեն Խաչատրյանը նշեց, որ 6 ամիս ծառայելուց հետո զինվորը կարող է ամսեկան 350-400 հազար աշխատավարձով 5 տարի ծառայել բանակում որպես պայմանագրային։
Ինչ վերաբերվում է Միքայել Արզումանյանի և Ջալալ Հարությունյանի ձերբակալություններին, ապա պատգամավորը նշեց․ «Միքայել Արզումանյանի հետ կապված կան փաստական տվյալներ, սա լրջագույնս քննության առարկա է, վերջնական գնահատականը կտա դատարանը»։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում։