Գյումրու կենտրոնում՝ Աբովյան փողոցի կառույցներից մեկում հնդկական ապրանքների ցուցահանդեսի ժամանակ խարդախության դեպք է գրանցվել։
Մեր տեղեկություններով, Կարեն անունով մեկն առևտուր է արել Հնդկաստանի քաղաքացի Ն․ Անսարից՝ կանխիկ գումարի փոխարեն նրան առաջարկելով ոսկի։
Վերջինս, ըստ էության, փոխանակում է արել՝ 320.000 դրամի ընդհանուր արժողության տարբեր տեսակի ապրանքներ վերցնելով ու գումարի դիմաց տալով ոսկու ձուլակտորներ։
Կարենը Հնդկաստանի քաղաքացուն ցույց է տվել «THE PERTH MYNT AUSTRALIA» 99.99 տոկոս, «PURE GOLD» դաջվածքով փաթեթավորված 20 և 31 գրամ քաշերով ոսկյա ձուլակտորներ՝ դրանց արժեքը գնահատելով 1.000.000 դրամ։
Կարդացեք նաև
Ն.Անսարը իր ապրանքի 320.000 դրամը դուրս գալով՝ Կարենին վերադարձրել է 680.000 դրամ:
Օգոստոսի 23-ին Ն.Անսարը Երևան քաղաքում մասնագետի մոտ է տարել ձուլակտորները՝ ստուգման, պարզվել է, որ դրանք ոչ թե ոսկի են, այլ պղինձ։
Հնդկաստանի քաղաքացին,, որի կինն ազգությամբ հայ է, բնակվում է Երևանում, դիմել է իրավապահներին։ Գործն ուղարկվել է քննչական վարչություն։