Լրահոս
Օրվա լրահոսը

Լարիսա Ալավերդյան. «Իշխանության այս թիմի գործունեությունը ուղղակի քայքայիչ աղանդի գործունեության կրկնություն է»

Սեպտեմբեր 05,2022 21:33

Հայաստանի առաջին ՄԻՊ Լարիսա Ալավերդյանին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ աղտոտված ջուր, տարածվող աղիքային հիվանդություններ, թույլատրելի բոլոր չափորոշիչները գերազանցած օդի աղտոտվածություն, փոքրամասնություններ, թուրքերի ներկայություն ու անկաշկանդ վարքագիծ Հայաստանի տարբեր բնակավայրերում, գերիների հարց, տարածքների հանձնում, սովի մատնված թոշակառուներ, «Սուրմալուի» եւ «Փեթակի» առևտրականների խախտված իրավունքներ,, կալանավայրերում գտնվող քաղբանտարկյալներ, բանտերում մահացածներ, օկուպացված Արցախ եւ այլն, այլեւս չեն զարմացնում:

«Ես ուզում եմ հասկանալ, թե այս ամենի մեջ ի՞նչն է զարմացնող: Ես այլեւս չեմ զարմանում»,-ասաց նա «Հայելի» ակումբում եւ շարունակեց. «Ավելին, ես հնարավորություն եմ ունեցել այստեղ ասելու, որ այս թիմի գործունեությունը ուղղակի քայքայիչ աղանդի գործունեության կրկնություն է: «Քայքայիչ աղանդ» եզրույթը իմը չէ: Աշխարհում կա այդպիսի մտածելակերպ. մարդիկ ազատ են՝ ընտրելու եւ փոխելու իրենց կրոնական հայացքները եւ այլն: Բայց դրա հետ  միասին միջազգային հանրության մեջ վաղուց կա քայքայիչ աղանդների ցուցակ, որոնք ունեն մեկ բնութագիր. այդ քայքայիչ աղանդները քայքայում են ցանկացած հասարակություն, ուր իրենք մտնում են իշխանությունների թողտվությամբ: Մեր դեպքում մենք ունենք թիմ, որը եկել է իշխանության խաբեությամբ: Ես մեր ժողովրդին հարց եմ տալիս. 2018 թվականին այս թիմը ասե՞լ է, որ գալիս է, որպեսզի լինի պատերազմ, որպեսզի տանուլ տան այդ պատերազմը:

Ես կողմնակից եմ ազատ արտահայտվելուն, ես դեմ եմ խաբեությանը, որը եղել է 1988 թվականից սկսած: Ցանկացած մարդ պետք է պատժվի իր խաբեության համար, երբ գալիս է իշխանության եւ ժողովրդից թաքուն անում բաներ, որի մասին չի ասել իշխանության գալու ժամանակ: Եվ պետք է զարմանալ ոչ թե այս թիմի, այլ մեր վրա, մեր հասարակության վրա: Նրանք, ովքեր խաբվել, ընտրել են, չեն ուզում ճանաչել իրենց սխալը եւ մի տեսակ ընկել են թմբիրի մեջ. ինչ կլինի՝ կլինի: Իսկ այս թիմը իր առաջնորդի գլխավորությամբ շարունակում է ուղղակի ոչ միայն Արցախը, այլեւ Հայաստանը մատնել մի այնպիսի իրավիճակի, որ Հայաստանի միջազգային սուվերենության, սուբյեկտության մասին շուտով կարող է, Աստված ոչ արասցե, հնարավոր չլինի խոսել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930