Երեւանում ընթացող Starmus փառատոնին Սթիվեն Հոքինգի անվան մեդալ է շնորհվել աշխարհահռչակ երաժիշտ և աստղաֆիզիկոս, Queen խմբի կիթառահար Բրայան Մեյին։ Նա Starmus-ի համահիմնադիրն է, մյուս համահիմնադիրը աշխարհահռչակ գիտնական Գարիկ Իսրայելյանն է:
Օրեր առաջ Բրայան Մեյը ինստագրամյան իր էջում հրապարակել էր Տավուշի մանկապատանեկան երգչախմբի` Bohemian Rhapsody երգի կատարումը եւ նշել, որ անհամբեր սպասում է իր առաջին այցին Հայաստան։ Starmus-ի շրջանակում նախատեսվում է նաեւ համերգ Բրայան Մեյի մասնակցությամբ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ