Լրահոս
Օրվա լրահոսը

«Հորդորում ենք ԱՄՆ-ին՝ պատժել Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերին». կոնգրեսականներն Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում վերահաստատել են իրենց աջակցությունն Արցախին

Սեպտեմբեր 05,2022 18:28

Վաշինգտոն – Ամերիկայի հայկական համագումարը և Միացյալ Նահանգների Կոնգրեսի Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը շնորհավորեցին Արցախին Անկախության օրվա 31-րդ տարելիցի առթիվ։ Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարները՝ կոնգրեսականներ Ֆրենկ Փալոն կրտսերը (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Գաս Բիլիրաքիսը (Հանրապետական, Ֆլորիդա), Ջեկի Սփիրը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Վալադեոն (Հանրապետական, Կալիֆորնիա) և Ադամ Շիֆը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա) Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին ուղղված նամակում վերահաստատեցին իրենց աջակցությունն «Ադրբեջանի կողմից առաջադրվող շարունակական մարտահրավերներին և սպառնալիքների ֆոնին։

«Մենք հորդորում ենք Միացյալ Նահանգների կառավարությանը՝ ձեռնարկել հնարավոր բոլոր դիվանագիտական գործողությունները՝ պատժելու Ադրբեջանի և Թուրքիայի վարչակարգերին՝ 2020թ.-ին Արցախի վրա իրենց հարձակումների և մինչ օրս շարունակվող մահաբեր գործողությունների համար»,- ընդգծվեց նամակում։ «Այս հակամարտությունը ցույց է տալիս միջազգային դերակատարների կողմից նախագահ Ալիևի վրա ճնշում գործադրելու խիստ անհրաժեշտությունը, որպեսզի նա դադարեցնի մարդու իրավունքների բացահայտ խախտումները և բարեխղճորեն վերադառնա բանակցություններին»:

Հայկական հարցերով հանձնախմբի ղեկավարությունը հավատացրեց նախագահ Հարությունյանին, որ իրենք կոչ են անում Բայդենի վարչակազմին օգնություն հատկացնել Արցախից տեղահանված ընտանիքներին։

Համագումարի համանախագահներ Վան Գրիգորյանը և Էնթոնի Բարսամյանը հայտարարեցին. «Մենք ողջունում ենք ժողովրդավարությունը գործողության մեջ՝ նշելով Արցախի անկախության օրը և շնորհակալություն ենք հայտնում Հայկական հանձնախմբին և Բայդենի վարչակազմին: Վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ նոր համանախագահի բարձր մակարդակով նշանակումը, բազմաթիվ այլ գործողություններ և այդ սկզբունքների հիման վրա խաղաղություն գտնելու հանձնառությունը կարևոր են Ալիևի և Էրդողանի վարչակարգերի կողմից հերթական ցեղասպանությունը կանխելու համար»:

Ինչպես նաև, նույն օրը, Արցախի անկախության տարելիցի կապակցությամբ կոնգրեսական Փալոնի գլխավորությամբ 49 կոնգրեսականների կողմից մի երկկուսակցական նամակ ուղարկվեց Վարչակազմին, որով կոչ է արվում մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախի հայ ժողովրդին: Ներկայացուցիչների պալատի անդամներն ընդգծեցին այն դժվարությունները, որոնք առաջացան Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով՝ Թուրքիայի և Թուրքիայի կողմից հավաքագրված ու տեղափոխված ջիհադիստ ահաբեկիչների լիակատար և բացահայտ աջակցությամբ, ինչն արժեցավ անմեղ խաղաղ բնակիչների և հազարավոր երիտասարդ զինվորների կյանքեր, մինչդեռ հայ ռազմագերիները պատանդ են մնում:

Բացի այդ, նամակում նշվում է, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) «ընդունել է, որ Հայաստան տեղափոխված ավելի քան 90,000 փախստականներ, որոնց մեծամասնությունը կանայք, երեխաներ և տարեցներ են, տառապում են հումանիտար սուր ճգնաժամից»։

Նշելով, որ ԱՄՆ կառավարությունը ֆինանսավորել է ականների և չպայթած զինամթերքի մաքրման աշխատանքները և միլիոնավոր դոլարների անմիջական օգնություն է ապահովել մարդասիրական աջակցության նախաձեռնությունների համար, նամակում ընդգծվում է, որ «այդ օգնության կարիքը միայն աճել է 2020թ.-ին Ադրբեջանի անկանոն ռմբակոծությունների և նրանց զորքերի կողմից շարունակվող սադրանքների պատճառով, որոնք էլ ավելի են վտանգում սնունդը, ջուրը, էներգիան և այլ կարևոր ռեսուրսներ այս համայնքների համար»:

Բացի կոնգրեսական Փալոնից, նամակը ստորագրեցին հետևյալ կոնգրեսականները. Նանեթ Բարագանը (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ըրլ Բլումենաուեր (Դեմոկրատ, Օրեգոն), Թոնի Քարդենաս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Անդե Քարսոն (Դեմոկրատ, Ինդիանա) Ջուդի Չու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջ. Լուի Կորեա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դեյվիդ Սիսիլին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ջիմ Կոստա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Կեթրին Քլարկ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ջեյսոն Քրոու (Դեմոկրատ, Կոլորադո), Լոյդ Դոգեթ (Դեմոկրատ, Տեխաս), Աննա Էշու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ադրիանո Էսպայլատ (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջոշ Գոթհայմեր (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեյմս Հայմս (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Ուիլյամ Քիթինգ (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Ռո Խաննա (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Էնդի Կիմ (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռաջա Կրիշնամուրթի (Դեմոկրատ, Իլինոյս), Ջեյմս Լանգեվին (Դեմոկրատ, Ռոդ Այլենդ), Ռիկ Լարսեն (Դեմոկրատ, Վաշինգտոն), Ջոն Լարսոն (Դեմոկրատ, Կոնեկտիկուտ), Բրենդա Լոուրենս (Դեմոկրատ, Միչիգան), Սուսի Լի (Դեմոկրատ, Նևադա), Մայք Լևին (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թեդ Լիու (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Զոու Լոֆգրեն (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ալան Լովենթալ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Թոմ Մալինովսկի (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քերոլին Մալոնի (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջեյմս ՄաքԳավերն (Դեմոկրատ, Մասաչուսեթս), Գրեյս Մենգ (Դեմոկրատ, Նյու Յորք), Ջոզեֆ Մորել (Դեմոկրատ, Նյու Յորք), Գրեյս Նապոլիտանո (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դոնալդ Նորկրոս (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Քրիս Պապասը (Դեմոկրատ, Նյու Հեմփշիր), Սքոտ Փիթերս (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Չելի Պինգրի (Դեմոկրատ, Մեյն), Քեյթի Փորթեր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ջոն Սարբեյնսը (Դեմոկրատ, Մերիլենդ), Ջենիս Շաքաուսքի (Դեմոկրատ, Իլինոյս), Ադամ Շիֆ (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Բրեդ Շերման (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Ալբիո Սիրես (Դեմոկրատ, Նյու Ջերսի), Ջեկի Սփիր (Դեմոկրատ, Կալիֆոռնիա), Դինա Տիտուս (Դեմոկրատ, Նևադա), Դեյվիդ Թրոն (Դեմոկրատ, Մերիլենդ) և Դեյվիդ Վալադեո (Հանրապետական, Կալիֆորնիա):

Սեպտեմբերի 2-ի երեկոյան Արցախում՝ Ստեփանակերտի Ազատության հրապարակում, տեղի ունեցան Անկախության օրվա տոնակատարություններ, այդ թվում՝ երթ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության հռչակմանը։

Ս.թ սեպտեմբերի 19-ին՝ երկուշաբթի օրը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը Վաշինգտոնում կլինի «Կապիտոլիումի բարձունքի ողջույնը Արցախի անկախությանը» միջոցառման հիմնական զեկուցողը: Ելույթներով հանդես կգան նաև Կոնգրեսի հայկական հարցերով երկկուսակցական հանձնախմբի անդամներ:

Ամերիկայի հայկական համագումար

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930