«Աշտարակն այն տարածքը չէ, որը ձեր մոտ պետք է հարցեր առաջացներ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը՝ անդրադառնալով բուհ-երն Աշտարակ տեղափոխելու եւ այնտեղ ակադեմիական քաղաք հիմնելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ ունակ լինելո՞ւ են կրթության որակ ապահովել։
«Կապահովենք այնքան, որքան որ կապահովենք։ Ասում եք՝ Աշտարակում․․․Հյուսիսային պողոտայում կարո՞ղ ենք։ Աշխարհագրական դիրքով չէ որոշվում։ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական համալսարանը Մոսկվայից բավականին հեռու է, եւ այդտեղ դասավանդում է ռուսական գիտության էլիտան։ Էլեկտրագնացքով գնացել-եկել են, աշխարհ են տեսել։ Այո, Աշտարակում հնարավոր է, եւ նպատակը որակյալ կրթություն ստանալն է»,-պատասխանեց Դումանյանը։
Թե ինչ ժամկետներում են հիմնելու Աշտարակի ակադեմիական համալիրը, նախարարը նշեց, որ այս պահին թվեր չի կարող ասել։ ԿԳՄՍ նախարարությունը մարզ տեղափոխելուն կո՞ղմ եք․ այս հարցին Վահրամ Դումանյանը նախընտրեց չպատասխանել։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ