«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամն օրերս հրապարակել էր Հատիս լեռան վրա կառուցվելիք Քրիստոսի արձան-համալիրի անիմացիոն տեսանյութը։
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանից այսօր լրագրողները խորհրդարանում հետաքրքրվեցին՝ հիմնադրամն արդեն դիմե՞լ է թույլտվության համար, նախարարությունն ինչպե՞ս է վերաբերվում սրան։ Դումանյանը հայտնեց, որ չեն դիմել․ «Որեւէ խնդիր չենք տեսնում։ Մակետ են հրապարակել, լավ են արել, ինչո՞ւմն է խնդիրը։ Մենք չենք դրա համահեղինակը»։
Նախարարը շարունակեց․ «Մենք խնդիր չենք տեսել։ Ասել ենք, որ ինչ-որ արվի, պետք է արվի օրենքի շրջանակում»։
Կարդացեք նաև
Նկատառմանն ի պատասխան, որ չկա թույլտվություն, բայց հիմնադրամն արդեն անիմացիոն տեսանյութ է հրապարակում, Վահրամ Դումանյանը նշեց․ «Համացանցում ինչ-որ ռոլիկներ դնելու համար ի՞նչ թույլտվություն, ռոլիկի թույլտվությո՞ւն եք ուզում։ Ժամանակի վատնում է։ Հիմա հաստատված նախագիծ չկա։ Այս պահին չկա շինարարություն»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ