Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը իջել է ևս 3 սմ-ով

Սեպտեմբեր 05,2022 18:20
sevan

Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ը (2022թ․)

☑️ Սևանա լճի մակարդակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում իջել է 3սմ-ով և կազմել` 1900.54մ (04.09.22թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 6սմ-ով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 11սմ-ով։

☑️ Ոռոգման նպատակով՝ Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 9.553 մլն. մ³, իսկ ընդհանուր ջրառի չափաքանակը՝ հունիսի 3-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 152.122 մլն. մ³:

☑️ Արփա-Սևան ջրատարով օգոստոսի 29-ից սեպտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 0.686 մլն. մ³, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից սեպտեմբերի 4-ը ներառյալ՝ 153.032 մլն. մ³:

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930