Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին լրագրողների ասել է Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:
«Նախատեսվում է քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավորման թեման: Ռուսաստանը շարունակում է հնարավորինս աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը՝ հիմնված առաջնորդների եռակողմ պայմանավորվածությունների վրա… Ռուս խաղաղապահ զորամիավորումն ապահովում է տարածաշրջանում անվտանգությունը»,- ասել է Ուշակովը:
Նրա խոսքով՝ կողմերը կքննարկեն նաև հայ-ռուսական հարաբերությունների առանցքային ասպեկտներ, այդ թվում առևտրատնտեսական գործակցության զարգացման հեռանկարները: «Զարգանում է գործակցությունն էներգետիկ հատվածում: Ռուսաստանից գազի մատակարարումները կազմում են տարեկան ավելի քան 2,4 մլրդ խորանարդ մետր»,- ասել է նա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ