Ermenihaber. Ներկայիս Թուրքիայի Վան նահանգի Գյուրփընար շրջանում տեղի է ունեցել երկրաշարժ։ Ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4.1 բալ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 5կմ խորության վրա:
Եվս մի ստորգետնյա ցնցում է արձանագրվել Վանի Բաշքալե շրջանում 3.8 բալ ուժգնությամբ:
Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան։