Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիմա մեր բանակը աղքատների բանակ է շարունակական եղել». Անդրանիկ Քոչարյան

Սեպտեմբեր 05,2022 17:44

«Մենք սխալներ չենք կրկնում, մենք սխալներից դասեր ենք քաղում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

Անդրադառնալով 24 մլն դրամով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվելու նախագծին՝ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ պետք է խորանալ բովանդակության մեջ, տեսնել՝ մյուսները ո՞նց են հասել պրոֆեսիոնալ բանակի. «ԵՄ անդամ պետությունների բանակներ եք ուզում, հիբրիդային բանակներ եք ուզում…Դրա մեջ գաղափարն է դրած, 24 մլն-ը չի հիմքը: Բոլոր զորակոչվածները գնում են 4,5 ամսվա ուսուցման պրոցես, ուսուցումից հետո նաեւ այլընտրանքային հնարավորություն է տրվում՝ կցանկանա՞ք դուք 5 տարի ժամկետով անցնել պրոֆեսիոնալ բանակի կառույցների ծառայության: Եթե ցանկություն լինի, բարձր աշխատավարձով, եթե համապատասխանի ուսուցմանը, կտա քննությունները ու կանցնի ծառայության: Մարդիկ ասում են՝ չէ, չենք ուզում: Մենք դեմ չենք, որ 24 մլն-ը մուծողներ լինեն, դա կծառայի պրոֆեսիոնալ բանակ ունենալուն»:

Ըստ նրա, սոցիալական գործոնը պահպանվելու է. «Նախ, հարուստը ծառայելու է, իսկ 4,5 ամիս հետո գալու է ուսումնական վարժանքների ամեն տարի: Առանձնացնում եք՝ աղքատ, հարուստ: Հիմա մեր բանակը աղքատների բանակ է շարունակական եղել: Հիմա՝ հա, որովհետեւ մենք այս անտարբերության մթնոլորտում կորցրել ենք սպայակազմը, Լավագույն սպայակազմը ծերացավ, չթարմացվեց կամ մահացավ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930