«Միքայել Արզումանյանի՝ փայլուն զինվորական լինելու մասին որեւէ մեկը կասկած չի հարուցել: Նրան 90-ականներից հիշում են այն ժամանակվա հրամանատարները, ընդհուպ մինչեւ Սամվել Բաբայան: Նրա մեղադրանքը այլ բովանդակության է: Տա Աստված, այդ մեղադրանքները դատարանում հերքվեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Նա ասաց, որ ԱԺ-ում 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովում բազմաթիվ փաստաթղթեր կան, որոնք կհանրայնացվեն հետո. «Եթե կան սխալներ, որոնք բերել են տարածքային ու մարդկային կորուստների, դա պետք է քննվի եւ քննության արդյունքները պետք է լինեն փաստարկված եւ հաստատված»:
Անդրադառնալով Ջալալ Հարությունյանին առնչվող դիտարկմանը, որ նա չի ընդունում իր մեղադրանքը՝ Քոչարյանն ասաց, որ պատմության մեջ այդպիսի դեպք հայտնի չէ, որ մեղադրվողն ընդունի մեղադրանքը. «Խնդիրը դասեր քաղելու մասին է: Միայն տարբերակել, որ Ջալալ Հարությունյանը, Արզումանյանը ունեն գեներալի կոչում… եթե որեւէ մեկը իր որոշումների արդյունքում ունեցել է սխալներ, որոնք մարդկային ճակատագրեր են արժեցել, պետք է քննել: Ոչ մեկը չի հերքում նրանց անցած ուղիները, բայց այդ ճոճանակն այնպես է շարժվել, որ պետք է հստակություն մտցնել ու հասարակության մեջ թույլ չտանք, որ այլ շահարկումները դառնան օրակարգային խնդիրներ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ