Shamshyan.com. Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, արտակարգ դեպք տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 19։25-ի սահմաններում Վեդու բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 4 քաղաքացի։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորներն են՝ Վեդի քաղաքի բնակիչներ 35-ամյա Տիգրան Աղաբեկյանը, 39-ամյա Հրանտ Աղաբեկյանը (Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են), և Գոռավան գյուղի բնակիչներ 33-ամյա Ռոման Դվոյանը և 30-ամյա Հայկ Դվոյանը (Գ․ Շամյանի տեղեկություններով՝ նրանք հարազատ եղբայրներ են)։
Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորների կյանքի համար, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 18։35-ի սահմաններում, Ուրցաձոր գյուղի վարչական տարածքում գտնվող Խոսրովի խճուղում Հ․ Աղաբեկյանն իր վարած VAZ 2107 մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Ռ․ Դվոյանին, իսկ Հ․ Աղաբեկյանի ընկեր Վեդիի բնակիչ 39-ամյա Վարուժան Բարսեղյանը ծեծի է ենթարկել Հ․ Դվոյանին:
Մինչ այդ՝ ժամը 16։50-սահմաններում ոստիկանության Արարատի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Լանջանիստ գյուղի վարչական տարածքում գտնվող «Արմիկ» հանդամասում վիճաբանություն է տեղի ունեցել, որի ժամանակ օգտագործվել են սուր կտրող-ծակող առարկա կամ առարկաներ։
Կարդացեք նաև
Ոստիկանության Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խմբերը, հասնելով նշված վայր, պարզում են, որ նշված հանդամասում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել եղբայրների միջև, որի ժամանակ Դվոյան եղբայրներից մեկն իր մոտ եղած դանակով հարվածներ է հասցրել Հ․ և Տ․ Աղաբեկյաններին։ Վիրավորներից մեկն էլ իր ավտոմեքենայով հասել է հիվանդանոց ու ճանապարհին վրաերթի է ենթարկել իրեն դանակահարողին։
Եթե ոստիկանները օպերատիվ չգործեին ու ժամանակին չժամանեին հանդամաս, ապա վենդետա էր տեղի ունենալու, քանի որ երկու կողմի հարազատներն արդեն պատրաստվում էին մի կաթիլ մեղրի պատմությունը սարքել։
Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Վեդիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Վիրավորներից երկուսը տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։
Այս պահին շնորհիվ Վեդիի հիվանդանոցի բժիշկների՝ նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: