Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն». Արցախի պետական նախարարի մոտ քննարկվել են առողջապահության համակարգի բարեփոխման որոշ ծրագրեր

Սեպտեմբեր 05,2022 11:34

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 3-ին խորհրդակցություն է անցկացրել առողջապահության համակարգի բարեփոխման ծրագրերի շուրջ, որին մասնակցում էին առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը, պետական նախարարի խորհրդական Արա Բաբլոյանը, նախարարությանը կից գործող մասնագիտական խորհրդի համակարգող Արամայիս Գալումյանը և որոշ բուժհիմնարկների ղեկավարներ:

Անդրադարձ է կատարվել առողջապահության համակարգի զարգացման հնգամյա ռազմավարության նախագծի մշակման աշխատանքներին, որի առթիվ պետական նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում ավարտել աշխատանքային խմբերի քննարկումներն ու վերջնականացնել նախագիծը, որպեսզի հաջորդ փուլում նախապատրաստվեն ու իրականացվեն ռազմավարությունից բխող միջոցառումները: Հիմնական քննարկումները ծավալվել են համակարգի կառավարման մոդելի ու ֆինանսավորման մեխանիզմների շուրջ, որոնց արդյունքում որոշվել է վերջնականացնել բուժաշխատողների վարձատրության խթանիչ մեխանիզմների մշակումը և փորձնական հիմունքներով դրանք ներդնել բուժծառայությունների մի մասում:

«Առողջապահության համակարգի գլխավոր ուղղություններից են կառավարումն ու ֆինանսավորումը, որոնց բարեփոխումները հարկ է կատարել առաջին փուլում, ինչը դրականորեն կանդրադառնա համակարգի որակի վրա՝ և՛ բուժաշխատողի, և՛ քաղաքացիների տեսանկյուններից: Բուժաշխատողները պետք է ստանան խթանող ու արդարացի վարձատրություն, և այնպիսի մեխանիզմներ պետք է ներդնել, որոնք կապահովեն լրիվ պետպատվերով բուժսպասարկումը՝ բացառելով ստվերային վճարման երևույթները: Ինչ վերաբերում է կառավարմանը, ապա դա առնչվում է համակարգի բոլոր ուղղություններին, և անհրաժեշտ է հնարավորինս արագ կերպով հստակեցնել առկա հիմնախնդիրներն ու անցնել ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացմանը: Վստահ եմ, որ տեղի, հայաստանյան և սփյուռքյան առաջատար մասնագետների ընդգրկմամբ կկարողանանք այս և այլ ռազմավարական բարեփոխումներն իրականացնել արդյունավետորեն ու պատշաճ ժամկետներում»,- նշել է Արտակ Բեգլարյանը:

Առողջապահության նախարար Միքայել Հայրիյանը ներկայացրել է քննարկվող հարցերի շուրջ կատարված աշխատանքներն ու արդյունքները, իսկ Արա Բաբլոյանն ու Արամայիս Գալումյանը՝ իրենց մոտեցումներն ու առաջարկները՝ պատրաստակամություն հայտնելով շարունակաբար աջակցել նախատեսված ծրագրերի իրականացմանը:

Շահագրգիռ քննարկումների արդյունքում պետական նախարարը մի շարք հանձնարարություններ է տվել առողջապահության նախարարությանը՝ ընդգծելով բոլոր կարողունակ ու պատրաստակամ շրջանակների ընդգրկման ու ժամկետների խստիվ պահպանման անհրաժեշտությունը:

ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930