Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչակարգն աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը՝ 24 մլն դրամի դիմաց. Ավետիք Չալաբյան

Սեպտեմբեր 05,2022 11:13
zinvor hamazgest

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր, «Համախմբում» շարժման խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես գիտեք, հանգամանքների բերումով ես անցած չորս ամիսների ընթացքում պրակտիկորեն կտրված էի երկրում տեղի ունեցող հանրային գործընթացներից, և խիստ հատվածաբար էի կարողանում դրանց արձագանքել։ Այդ ընթացքում, երկրում գործող պարտվողական վարչակարգը շարունակում էր մեր պետության անվտանգային համակարգի փուլային կազմաքանդման իր տարաբնույթ գործողությունները։ Ես առաջիկայում կփորձեմ մեկ առ մեկ դրանց անդրադառնալ, մինչ այդ այսօր կցանկանայի ձեր ուշադրությունը հրավիրել 24 միլիոն դրամով զինվորական ծառայությունից ազատվելու խայտառակ օրինագծի վրա։

Այս վարչակարգի իշխանության գալու պահից ի վեր, նրա կողմից բազմաթիվ փորձեր են եղել օրինականացնելու հարուստների կողմից փողով իրենց երեխաներին զինվորական ծառայությունից ազատելու ամոթալի պրակտիկան, սակայն ամեն անգամ հանդիպելով հասարակության կոշտ դիմադրությանը, նրանք ստիպված են եղել ընկրկել։ Այս անգամ, երևի, իրենք համարում են, որ հասարակության ողնաշարն արդեն կոտրել են, և կարող են վերջնականապես օրինականացնել այն, ինչ իրենց շրջապատի «հարուստ դասալիքների» վաղնջական երազանքն է։

Հատկանշական է, որ այս վարչակարգը իշխանության է եկել առաջին հերթին հասարակության համեմատաբար չունևոր խավերի աջակցությամբ, նրանց սոցիալական արդարություն խոստանալով, բայց առաջին իսկ հնարավորության դեպքում դավաճանում է իր աջակիցներին, և աճուրդի է հանում յուրաքանչյուրի սահմանադրական պարտականությունը 24 մլն դրամի դիմաց, դրանով հասարակությունը բաժանելով «առաջին» և «երկրորդ» սորտի քաղաքացիների, և խորացնելով նրանց միջև անջրպետը և հասարակական բևեռացումը։

Ներկայումս Արդարադատության նախարարության կայքում հանրային քննարկման է դրված այդ նախագիծը, այն շարունակվելու է ևս մի քանի օր։ Արձագանքները մեծամասամբ բացասական են, սակայն ակնհայտ անբավարար։ Եթե դուք դեմ եք այս նախագծին, խնդրում եմ մի քանի րոպե ժամանակ հատկացնենք, մտնեք կից հղումով, և քվեարկեք նրա դեմ։ Եթե ավել ժամանակ ունեք, կարող եք նաև ձեր մեկնաբանությունը թողնել։ Ձեզանից յուրաքանչյուրից է կախված մեր բոլորի անվտանգությունը և արդարությունը, ուստի խնդրում եմ այդ մի քանի րոպե ժամանակը չափսոսել։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930