Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը

Սեպտեմբեր 04,2022 23:56

Սեպտեմբերի 17 և 18-ին «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը հրավիրում է բոլորին մասնակցելու «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» խորագրով փառատոն-միջոցառմանը, որը տեղի կունենա «Գաֆէսճեան» քանդակների պարտեզում։

Ծրագիրն ուղղված է Հայաստանի թանգարանների հանրահռչակմանը և գրավչությանը մշակույթի բնագավառում՝ մատնանշելով հուշանվերի կարևորության դերը թանգարանի կյանքում: Հուշանվերները պատրաստել են և սիրով կներկայացնեն Հայաստանի 7 մարզերի՝ Սյունիքի, Վայոց ձորի, Լոռու, Տավուշի, Շիրակի, Արագածոտնի, Գեղարքունիքի, ինչպես նաև Արցախի և Երևանի շուրջ 50 արհեստագործ վարպետները: Փառատոնի մասնակից տեղացիներն  ու մայրաքաղաքի հյուրերը հնարավորություն կունենան ոչ միայն ձեռք բերել արհեստագործների ձեռագործ աշխատանքները, այլև տեղում մասնակցել վարպետաց դասերի և զարգացնել իրենց արհեստագործական հմտությունները, ապա վայելել տարազների ցուցադրություն՝ կենդանի երաժշտության ներքո:

Առաջին օրը  սեպտեմբերի 17-ին ժամը՝ 09-20:00  տեղի կունենա ցուցադրություն և վաճառք, իսկ ժամը 17:30.00-18:30 տարազների ցուցադրություն, իսկ երկրորդ օրը՝ սեպտեմբերի 18-ին, ժամը 09:00-18:00 ցուցադրություն և վաճառք:

«Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ: «Արհեստագործների միություն» մշակութային հիմնադրամը ստեղծվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի և Սմիթսոնյան ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի աշխատակազմերի համագործակցությամբ: «Իմ ձեռագործ Հայաստանը թանգարաններում» փառատոնին աջակցել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը՝ տրամադրելով իր »Գաֆէսճեան» քանդակների պարտեզի տարածքը։

Հ.Գ. Նախորդ 4 տարիներին «Իմ ձեռագործ Հայաստանը» փառատոնն իրականացվել է «Տերյան մշակութային կենտրոն» ՀԿ-ի հետ համագործակցությամբ «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում, որը ֆինանսավորվում էր ԱՄՆ ՄԶԳ-ն և իրականացվում էր Սմիթսոնյան ինստիտուտի կողմից։

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930