Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր լրամշակված տարբերակը ունի թե՛ դրական, թե՛ բացասական կողմեր

Սեպտեմբեր 04,2022 21:45

Հանրակրթական ուսումնական հաստատություններում մեծ աղմուկ է առաջացրել` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր լրամշակված տարբերակը։ Այն ուժի մեջ է մտել 2022-2023 ուս. տարվա մեկնարկից։

Ըստ նոր իրավակարգավորման, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասը ենթարկվել է փոփոխության, ինչպես նաև ավելացել է նոր 5-րդ մաս։

Այսպիսով`

Հոդված 25. Ուսումնական հաստատության աշխատողների աշխատաժամանակը և մանկավարժական ստաժը

4.Պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

Կես դրույքով պաշտոնավարող և համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:

5.Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում։

Ըստ երևույթի, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ մասի նոր խմբագրումը արվել է որպեսզի հակասություն չստեղծվի` «Ուսումնական հաստատությունների ֆինանսավորման  կարգ»-ի նոր նախագծի հետ, որը հավանաբար ուժի մեջ կմտնի 2023 թ. հունվարի 1-ից։ Բանն այն է, որ ռադիկալ վերաձևումներ են լինելու հանրակրթական ուսումնական հաստատությունների հաստիքացուցակներում, որը իր հերթին բերելու է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարչակառավարչական բլոկի հաստիքացուցակների դրույքաչափերի լրջագույն փոփոխություններ։ Օրինակ` կախված ուս. հաստատության դատարանների միջին թվաքանակի` փոխտնօրենների հաստիքները ներկա 1 դրույքային միավորից իջեցվում են կամ 0,5 դրույքային միավորի կամ 0,75 դրույքային միավորի։ Այսինքն եթե վարչական աշխատողի (ուս. հաստատության փոխտնօրեններ), դրույքային միավորը կրճատվելով դառնում է 0,5 հաստիքային միավոր, ապա վերջինս «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 4-րդ ենթակետի համաձայն` համապատասխան որակավորում ունենալու դեպքում` համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչև տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: Իսկ մեկ հաստիքային դրույքի դեպքում նախկինի նման կարող են ունենալ մինչև ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն։

Հանրակրթական ուսումնական հաստատություններում առավել մեծ դժգոհություն է առաջացրել` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր ավելացված 5-րդ մասը, ըստ որի սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում։

Այսինքն` նոր փոփոխությամբ փորձ է արվում տարանջատել վարչական աշխատողի հաստիքային պարտականությունները ուսուցչի կամ մանկավարժի  հաստիքային պարտականություններից։ Ինչպես նաև փորձ է արվում ի հաշիվ վարչական աշխատողների (տնօրեն, փոխտնօրեններ) դասաժամային ծանրաբեռնվածություն հաշվին լրացնել ուս. հաստատության մյուս թերբեռնված ուսուցիչների ժամաքանակը, եթե, իհարկե, նման խնդիր կա ուսհաստատությունում, իսկ եթե նման դեպք չկա, ապա պետք է առկա թափուր ժամանակակի դրույքաչափի վերաբերյալ հայտարարվի մրցույթ` նոր մանկավարժական աշխատող ներգրավվելու նպատակով։

ԱՄՓՈՓՈՒՄ

«Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի նոր լրամշակված տարբերակը ունի թե՛ դրական, և թե՛ բացասական կողմեր։

Դրական է այն առումով, որ այսուհետ ուս. հաստատության տնօրենը և փոխտնօրենները զբաղվելու են բացառապես իրենց հաստիքային պարտականությունների կատարմամբ։ Ինչը ինչ խոսք արդյունավետ աշխատանքի դեպքում կարող է էականորեն ազդել կրթության որակի բարձրացման վրա։

Բացասական է հիմնականում սոցիալական և մասնագիտական որակների, ինչպես նաև մանկավարժական հմտությունների ու կարողությունների հետընթացի տեսակետից։

Խնդրո առարկա փոփոխությամբ վարչական աշխատողների աշխատավարձերը նվազում են քանի-որ դեպքերի գերակշիռ մասով վարչական աշխատողը դասաժամ չի պարապելու և զրկվելու է աշխատավարձի այդ մասից։ Եթե դրան էլ գումարենք ուսումնական հաստատությունների ֆինանսավորման նոր կարգը, ապա հաստիքային դրույքաչափերի կրճատումները ևս 25-ից մինչև 50% աշխատավարձերի կրճատման է բերելու։ Այդ իսկ պատճառով արդեն իսկ ֆինանսական տեսակետից ավելի ձեռնտու է ոչ թե փոխտնօրեն կամ տնօրեն աշխատելը այլ դառնալ ուսուցիչ և ունենալ մեկ դրույք (22 դասաժամ) աշխատանքային ծանրաբեռնվածություն` ավելի նվազ պատասխանատվություն ենթադրող պարտականությունների շրջանակով։

Մեդալի մյուս վատ կողմն էլ այն է, որ եթե երկար տարիներ վարչական աշխատողը միայն զբաղվի իր հաստիքային պարտականությունների կատարմամբ և չդասավանդի ապա հետզհետե կկորցնի իր մասնագիտական հմտությունները և կարողությունները, ինչի արդյունքում կդառնա աշխատաշուկայում ոչ մրցունակ մասնագետ։

Հ.Գ. ես կարծում եմ, որ թև ինչ-որ իմաստով արդարացված է այս մոտեցումը, սակայն սոցիալական տեսակետից այն շատ բացասական ազդեցություն կունենա մարդկանց կենսամակարդակի վրա և ուս. հաստատության վարչական աշխատանքը կդառնա ոչ հրապուրիչ գործառույթ։ Այս օրերին արդեն իսկ նկատվում է վարչական աշխատողների կողմից վարչական աշխատանքից հրաժարվելու դեպքեր` փոխարենը վերջիններս գերադասում են զբաղվել միայն դասավանդմամբ։

Ասեմ ավելին` «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը (5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվում առնվազն մեկ անգամ հայտարարված մրցույթի արդյունքով, կամ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ: Վարչական աշխատողը չի կարող դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում), հակասություն մեջ է մտնում ԿԳՄՍ նախարարի 18 փետրվարի 2021 թ. N 22-Ն հրամանի 6-րդ և 7-րդ  կետերի հետ, այն է`

6.Անկախ պատճառներից՝ մրցույթը չկայանալու դեպքում թափուր տեղը համալրելու համար պարբերաբար (առնվազն երկու ամիսը մեկ անգամ) հայտարարվում է մրցույթ, մինչև սույն կարգի համաձայն հաղթող ճանաչվելը:

7.Թափուր տեղ առաջանալու օրվանից մինչև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի հետ աշխատանքային պայմանագիր կնքելու օրը, ինչպես նաև թափուր տեղը մրցութային կարգով չհամալրվելու կամ մրցույթի արդյունքում հաղթող չճանաչվելու դեպքում (անկախ պատճառներից), որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրով աշխատանքի կարող է ընդունվել «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող անձը, իսկ բարձրլեռնային և սահմանամերձ բնակավայրերի հաստատություններում` Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2020 թվականի սեպտեմբերի 7-ի N 1162-Ա/2 հրամանով սահմանված սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի պետական ուսումնական հաստատություններ համապատասխան մասնագետ գործուղելու կարգին համապատասխան:

 

Վանո ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930