Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Գորիս-Ստեփանակերտ ժամանակավոր ճանապարհը հայկական եւ ադրբեջանական կողմերը համատեղ են շահագործում: Այսօր Ստեփանակերտից Երեւան վերադարձի ճանապարհին Aravot.am-ի տեսախցիկն արձանագրել է, թե ինչպես է ապրելու համար անհրաժեշտ իրերով (ներքնակներ, անկողնային պարագաներ եւ այլն) բեռնված ադրբեջանական ավտոշարասյունը շարժվում դեպի օրերս Ադրբեջանին հանձնված հայկական բնակավայրերի՝ Բերձորի, Աղավնոյի եւ Սուսի ուղղությամբ:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ