Լրահոս
Օրվա լրահոսը

«Անահիտ» ջոկատի հրամանատար. «Գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը իմ տանը ասաց. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին»

Սեպտեմբեր 03,2022 23:10

«Ի՞նչ կարող եմ ասել: Ահավոր ցավ եմ զգում, ինչպես բոլորդ: Եկա, տեսա իմ մարտական եղբայրներին: Ես իմ Շուշին եմ ուզում, որովհետեւ վերջին օրով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանը եղել է իմ տանը եւ մի բան ասել. «Անահիտ, բոլոր տղաներին փոխանցիր՝ խնդրում եմ, վերադարձրեք իմ Շուշին»:

Ես իմ Հադրութն եմ ուզում, իմ Չարդախլուն եմ ուզում: Ես իմ Լեռնային ու Դաշտային Արցախն եմ ուզում: Ես իմ պատիվն եմ ուզում, որ ունեցել եմ եւ ունեմ որպես հայ կին, որպես հայ մարդ: Ես ծնվել եմ հպարտ ու հպարտ էլ մեռնելու եմ: Ես ծնվել եմ Չարդախլուում, ես այդ հողի մարդն եմ, եւ ես չեմ կարող այս ամենին նայել ու տեսնել: Մանվել ջան, ես քո կողքին եմ: Պե՞տք է՝ գնանք, կռվենք: Դու գիտես, որ դա իմ մոտ լավ է ստացվում: Իմ հայրենիքն, իրոք, տորթ չի: Ես ցավ եմ ապրում: Այս պատերազմում ես իմ մեծ տղայի հետ եմ մարտնչել: Ես քրոջ տղա եմ կորցրել, մարտական եղբայրներ եմ կորցրել, որոնք իմ կողքին են զոհվել: Ես չեմ ուզում այդ ամեն ինչը թողնել իմ թոռների վրա: Չեմ ուզում ու չեմ թողնի: Տղերք, ինչ որոշեք, ես ձեր կողքին եմ մինչեւ վերջ»,-«Արաբո» կամավորական ջոկատի եւ համախոհների համաժողովում ասաց արցախյան պատերազմների մասնակից, Կոմանդոսի «մարտական դուստր», փոխգնդապետ, «Անահիտ» ջոկատի հրամանատար Անահիտ Մարտիրոսյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930