ԵՊՀ-ում ազատ խոսքի եւ արտահայտած տեսակետների համար երկարամյա դասախոսներին սպառնում են զրկել դասաժամերից: Հրահանգը ԿԳՄՍ նախարար Դումանյանինն է:
«Փաստինֆո»-ի հետ զրույցում այս մասին ահազանգեց բանասեր, ԵՊՀ դոցենտ Սերժ Սրապիոնյանը` նշելով, որ այս իշխանության համար ամենավտանգավորն իրապես գրագետ եւ կիրթ մարդիկ են։
Սերժ Սրապիոնյանի խոսքով, նախկինում չի եղել որեւէ դեպք, երբ կարծիքի համար իրեն հալածանքների ենթարկեն:
«Կանչել են իմ դեկանին եւ ամբիոնի վարիչին ու հանձնարարել են, որ ինձ հետ աշխատանքային պայմանագիր չկնքվի, ասել են՝ անձամբ խոսեք հետը, որ այլեւս չխոսի, մեր անունը չտա, չքննադատի։ Նախարարը անձամբ է հանձնարարել, որ ինձ հետ պայմանագիր չկնքեն եւ այդ նախարարն այն նախարարն է, որը հայերեն երկու բառ հոդաբաշխ կապակցել չգիտի, թո՛ղ նա ասի, թե այս 2 տարում ի՞նչ բան է արել, բացի քանդելուց։ Ո՛չ Սերժ Սարգսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ որեւէ մեկը ինձ չի թելադրել , թե ես ինչ խոսեմ, հիմա մարդիկ թելադրում են եւ ինձ սպառնում՝ զրկել աշխատանքից, որը ընդամենը քառորդ դրույք աշխատանք է»,-մանրամասնեց Սրապիոնյանը։
Կարդացեք նաև
Դոցենտի հետ, ի վերջո, պայմանագիր կնքվել է՝ դեկանի եւ ամբիոնի վարիչի դիմադրության արդյունքում, որոնք նշել են, որ բուհում Սրապիոնյանի փոխարեն այլ մասնագետ չկա տվյալ շրջանը դասավանդելու համար։ Դումանյանը սպառնացել է՝ թող չխոսի, անուններ չտա։ Սերժ Սրապիոնյանի խոսքով, սա նշանակում է, որ ցանկացած պահի իշխանության թելադրանքով կարող են խզել պայմանագիրը, որովհետեւ բուհի հոգաբարձուների խորհուրդն այդ հնարավորությունը ստեղծել է։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում