Լրահոս
Օրվա լրահոսը

Alikhanyan’s Project-ն այցելել է Երևանի «Զատիկ» մանկատան սաներին

Սեպտեմբեր 03,2022 20:21

Սիրելի կատարումներ, անմիջական շփում և լավ տրամադրություն. Alikhanyan’s Project-ը սեպտեմբերի 1-ին այցելեց Երևանի «Զատիկ» մանկատան սաներին։ Արդեն հինգ տարի է, ինչ Alikhanyan’s production-ի հիմնադիր, երաժիշտ Արթուր Ալիխանյանի նախաձեռնությամբ՝ հնարավոր բոլոր դեպքերում այցելում են տարբեր մանկատներ և ծերանոցներ, ծանոթանում այնտեղի երեխաների և մեծահասակների հետ, մի ամբողջ օր նրանց համար հանդես գալիս իրենց կատարումներով՝ լցնելով նրանց օրը նոր ու դրական էմոցիաներով։ Ինչպես նշում է Արթուր Ալիխանյանը՝ չի խոսել այս մասին դեռ ոչ մի անգամ, բայց հիմա խոսելով` ցանկանում է օրինակ ծառայել և այցերը վարակիչ դարձնել նաև մյուսների համար։

«Երկար տարիների ընթացքում ընկերացել ենք երեխաների և տարեցների հետ, գտնում եմ, որ երաժշտական խմբերը, երգիչ-երգչուհիները կարող են նրանց մեկ օրը տոնի վերածել։ Նրանք նյութական նվերների կարիք շատ դեպքերում չունեն, բայց պարզ մարդկային շփում, ծանոթություն, երաժշտական, դրական ու հագեցած օր ունենալը կարևոր է իրենց համար։ Մեր հիմնական երգացանկից ենք ներկայացնում երգեր, ամեն անգամ մեր մեծ խմբից մի հատված պարտադիր ներկա է գտնվում»,- նշում է Ալիխանյանը։

Alikhanyan’s production-ի մեջ ներառված են Alikhanyan’s studio-ն, որտեղ ձայնագրման աշխատանքներ են իրականացվում, առկա են փորձասենյակներ, Alikhanyan’s project-ը երաժշտական խումբն է, ինչպես նաև` Avo’s music school-ը և Alikhanyan’s dance school-ը, որտեղ դասավանդում են պրոֆեսիոնալ մասնագետներ` սաների համար ապահովելով բարձր որակի կրթություն։ Հիմնադրի խոսքով` պատերազմի ընթացքում Արցախից եկած երեխաները հնարավորություն են ունեցել անվճար սովորել իրենց մոտ, ինչի արդյունքում շատ տաղանդավոր երեխաներ են բացահայտվել։

Նշենք, որ Alikhanyan’s Project-ի այցերը մանկատներ և ծերանոցներ կրելու է շարունակական բնույթ, սեպտեմբերի 6-ին համերգային ծրագրով հանդես են գալու Խարբերդի մասնագիտացված մանկատանը:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930