Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք չենք կարող բացառել, որ այդ դեպքերը կկրկնվեն, քանի որ ադրբեջանցիներն այնտեղ նստած են»․ Նորաբակ համայնքի վարչական ղեկավար

Սեպտեմբեր 03,2022 17:01

«Հրդեհը մարվել է, հիմա արդեն ծուխ չի երևում,-Aravot.am-ի հարցին՝ ի՞նչ իրավիճակ է այս պահին Նորաբակ համայնքում, այսպես պատասխանեց Նորաբակ համայնքի վարչական ղեկավար Վազգեն Ասատուրյանը։

Հիշեցնենք՝ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հարևանությամբ գտնվող սարերի վրա շուրջ 1.5 տարի դիրքավորված ադրբեջանցի զինծառայողները հերթական սադրանքին են դիմել՝ այրել են գյուղի խոտհարքները․ անիվներ են այրել և գլորել ձորը։

Վազգեն Ասատուրյանից հետաքրքրվեցինք՝ շա՞տ վնասներ են կրել համայնքի բնակիչները, նա պատասխանեց․ «Վնասները չեմ կարող ասել, քանի որ ադրբեջանցիները, որ առաջ են եկել, այդ տարածքներն են վառվել հիմնականում։ Համայնքի բնակչությունը, երբ հրդեհը սկսվել է, վտանգից վախենալով` իրենց կապած տուկերը, պրեսները հանել են»։

Հարցին՝ այսպիսի միջադեպեր հաճա՞խ են լինում, Վազգեն Ասատուրյանը պատասխանեց․ «Էլի են եղել։ Միտումնավոր է արվել, անիվները վառել, գլորել են դաշտերի վրա»։

Հարցին՝ ուզում էին հոգեբանական ճնշո՞ւմ գործադրել, վախեցնե՞լ գյուղի բնակչությանը, Վազգեն Ասատուրյանը պատասխանեց․ «Ամեն ինչն էլ ազդում է։ Եթե քամին հակառակ պտտվեր, հրդեհը գալու, մեր դաշտերն էր վառելու։ Մեր ժողովուրդը վատ վիճակի մեջ կլիներ, արոտ չէր լինի, խոտ չէր լինի»։

Հարցին՝ ՀՀ պետական մարմիններից արձագանք եղե՞լ է, եկե՞լ են, նա պատասխանեց․ «Եկել են, բայց ի՞նչ պիտի անեն, նրանց առաջ եկած տեղն է, նրանք նստած են այնտեղ։ Ոչ մեկ ոչինչ անել չի կարող։ Անցյալ տարի որ առաջ են եկել, այդ տարածքներն են վառվել»։

Հետաքրքրվեցինք՝ պետական մարմիններն ի՞նչ են առաջարկել համայնքի բնակչությանը։ Վարչական ղեկավարն ասաց․«Ասացին, որ զգույշ լինեն, հանկարծ, եթե կրակն անցնի այս կողմ, գոնե դիմենք, օգնության գան, հրշեջ գա, հանգցնեն»։

Վազգեն Ասատուրյանը չբացառեց, որ հնարավոր է նման միջադեպեր նորից կրկնվեն ու ասաց․ «Հնարավոր է․ մենք չենք կարող բացառել, քանի որ իրենք այնտեղ նստած են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930