Ռուբեն Վարդանյանն, իրավամբ, այս քայլով արձանագրեց, որ Արցախը տարածք չէ, Արցախը հայրենիք է։
Սփյուռքի, Հայաստանի միլիարդատերեր, քաղաքական, տարբեր ոլորտի գործիչներ, արեք նույն քայլը, արեք, անկախ քաղաքական պատկանելիությունից, որպեսզի վաղն ուղղորդված ինչ-որ մեկի ականջները չերևան։ Այսօր երկրի շահը դա է պահանջում։ Իսկ պետությունն ունի պոզիտիվ պարտավորություն` սատարելու նման նախաձեռնությունները։
Նաև անհրաժեշտ է իրավական, քաղաքական լրատվական հարթակներում ապահովագրել, որպեսզի միջազգային մակարդակով նախանձի որդը չուտի, չապականի ներքին դավաճանների միջոցով՝ ելնելով նեղ անձնական շահերից։
Եթե իրավամբ սա հերթական «պրոյեկտը» չէ, սատարում եմ ու պաշտպանում՝ բխող բոլոր իրավական հետևանքներով։
Կարդացեք նաև
Լևոն ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
ՓԱՍՏԱԲԱՆ