Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Կրեմլի հաղորդագրության մեջ նշվում է, որ զրույցի ընթացքում քննարկվել է Հարավային Կովկասում տիրող ընթացիկ իրավիճակը: Նախագահները կարևորել են համակարգված ջանքերը հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության պահպանման և տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի հաստատման ուղղությամբ:
Այդ համատեքստում վերահաստատել են տրամադրվածությունը հետևողականորեն իրականացնել Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայատանի ղեկավարների՝ 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունները:
Իլհամ Ալիևը Պուտինին տեղելացրել է օգոստոսի 31-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման մասին:
Կարդացեք նաև
Քննարկվել են նաև երկկողմ օրակարգի հարցեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ