«Վատ զգացի»,- Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում երեկ Aravot.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին առաջադրված մեղադրանքի մասին տեղեկությանը: Արթուր Թովմասյանը տեղեկությունը մեզնից ստացավ եւ ակնհայտորեն այլայլվեց. հիշեց, որ օրեր առաջ էլ Միքայել Արզումանյանին էր մեղադրանք առաջադրվել, նա այժմ կալանավորված է:
Նա, համենայնդեպս, լիահույս է, որ ՊԲ երկու նախկին հրամանատարներն էլ կարդարացվեն: Ինքը երկուսին էլ համարում է Արցախին նվիրված հրամանատարներ: Արթուր Թովմասյանը հիշեցրեց, որ Ջալալ Հարությունյանը Արցախի հերոսի կոչման է արժանացել, իսկ նման կոչում տալիս են բացառիկ ծառայությունների դեպքում:
Մանրամասները՝ տեսանյութում` քիչ անց
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ