Ադրբեջանի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի այցը Ստեփանակերտ:
«2022թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի անվտանգության խորհդի քարտուղար Արմեն Գրիգորյանի անօրինական այցը Ադրբեջանի Հանրապետության Խանքենդի քաղաք Հայաստանի կողմից հերթական սադրանքն է և խաթարում է երկու պետությունների միջև հարաբերությունների կարգավորման ջանքերը»,- ասվում է հայտարարության մեջ:
Դրանում նշվում է, որ «այդ անօրինական քայլը, որը նպատակադրված ձեռնարկվել է Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների կողմից անմիջապես Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հերթական հանդիպումից հետո, ոչ միայն ստվերում է հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև ակնհայտորեն ցույց է տալիս հարաբերությունների կարգավորման գործընթացում հայկական կողմի անկեղծ չլինելը»:
Դա նաև, ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի, ցույց է տալիս Երևանի «անհարգալից վերաբերմունքը միջազգային միջնորդների ջանքերի նկատմամբ»:
«Մենք վճռականորեն դատապարտում ենք Հայաստանի ներկայացուցչի սադրիչ քայլը և ընդգծում, որ Ադրբեջանի՝ միջազգայնորեն ընդունված սահմաններում տարածքային ամբողջականության դեմ ցանկացած քայլի կհաջորդի պատասխան»,- ասվում է հայտարարության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ