«Ամերիկայի ձայն»– Օգոստոսի 30-ին Երևանում ողբերգականորեն մահացավ «Ինտերնյուս» հիմնադրամի նախկին գլխավոր տնօրեն, TEFI մրցանակի դափնեկիր և, ինչպես նրան շատերն են անվանում, ռուսական անկախ լրատվամիջոցների «մայրը»՝ Մանանա Ասլամազյանը։
Մանանայի ընկերներն ու գործընկերները հիշում են նրան և թե ինչքան բան է նա արել Ռուսաստանում և հետխորհրդային տարածքում անկախ լրագրության զարգացման համար։