Լրահոս
Օրվա լրահոսը

Դարաշրջանների խզվածք

Սեպտեմբեր 03,2022 10:00

Պատերազմի մասին գրականությունը լինում է մի քանի տեսակի՝ 1/ «պացիֆիստական», որը պնդում է, որ պատերազմը միշտ, բոլոր պարագաներում չարիք է (այդպիսին էր որոշ ժամանակ Հայաստանում եւ մասամբ՝ անգամ Ադրբեջանում, «արեւմտամետ – հ/կ-ական» գիծը), 2/ «ուռա-հայրենասիրական», որն ասում է՝ «այո, մենք զրկանքներ կրեցինք, բայց այդ ընթացքում ուժեղացանք» (1994-2018 թվականին հենց դա՛ էր մեր երկրում պաշտոնական քարոզչության մեխը), 3/ ցինիկ-երգիծական, որը ցույց է տալիս պատերազմի անհեթեթությունը, ապուշությունը (Յարոսլավ Հաշեկ):

Այդ երեք ուղղությունների գրական երկերը կարելի է գտնել գրականության պատմության տարբեր ժամանակահատվածներում:
20-րդ դարում երկու համաշխարհային պատերազմների արանքում ի հայտ եկավ մի նոր ժանր, որի իմաստը ոչ այնքան ռազմական գործողություններն են, որքան դարաշրջանների փոփոխությունը՝ այդպիսիք են Ռեմարկի հայտնի ստեղծագործությունները: Իմ կարծիքով, այստեղ թեման անհատի դերի նվազումն ու սպառողական, օգտապաշտական (ուտիլիտար) մտածողության հաղթանակն է:

Արամ Պաչյանի «Ցտեսություն, ծիտ» վեպը բուն պատերազմի մասին չէ: Դա այսօր ակտիվ գործող սերնդի (միջին տարիքի մարդկանց) պատերազմի՝ Արցախյան առաջին պատերազմի եւ դրա հետեւանքների ընկալումն է: Սերունդ, որի մանկությունն անցել է «ցրտի-մթի» ժամանակ: Սերունդ, որը բանակ է գնացել, երբ այնտեղ տիրում էին «դաշտային հրամանատարների» բարքերը: Վեպում ներկայացված է սադիստ հրամանատար, որը խոշտանգում է զինվորներին եւ զուգահեռաբար խոսում է «իմացյալ մահ անմահությունից, հողեր-մողերից, սրբացումից, զտարյուն գենից, բացառիկ արյունից եւ պարծանք բանակից»:

Այսինքն՝ ներկայացրած են այն միֆերը, այն, թող թույլ տրվի ասել՝ «կոդերը», որոնք վարկաբեկվել են նույն 1994-2018 թվականներին: Վարկաբեկվել են հիմնովին եւ, կարծում եմ, վերջնականապես: Հիմա, եթե մեկը փորձի խոսել այդ լեզվով, մեծամասնության կողմից կասոցացվի եթե ոչ սադիստ սպայի, ապա կաշառակերի, գռփողի, «բեսպրեդելշիկի» հետ: Դա է, ի դեպ, պատճառներից մեկը, թե ինչու մեր հասարակությունը պատրաստ չէր հաջորդ պատերազմին:

Այդ յուրահատուկ «ազգայնականության» դարաշրջանն, այդպիսով, ավարտվել է: Չէր կարող չավարտվել, որովհետեւ այդպիսի ազգայնականությունը պահանջում է իշխողների ծայրահեղ մաքրություն, ասկետիզմ, անսահման, ինքնամոռաց նվիրվածություն, որը մեր վերնախավում չի եղել եւ չկա: Թե ինչ դարաշրջան ենք մենք թեւակոխել, առայժմ պարզ չէ: Բայց պարզ է, որ մենք պետք է հաջորդ սերունդների հետ խոսենք հայրենիքի, այն սիրելու եւ պաշտպանելու մասին: Խոսենք այնպես, որ մեզ հավատան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Լուսանկարը՝ Դավիթ Ղահրամանյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Ինը մեկ մեկը կամ ռյազանյան շաքարը շատ համոզիչ ցույց տվեցին, որ պետությունները եւ նույնիսկ ամենահզոր գերհզոր պետությունները ոչ բոլոր հարցերում են որոշում կայացնողները, նրանցից վերեւ ուժեր էլ կան, որոնց կամակատարներն են գերհզոր պետությունների ղեկավարները, իսկ սովորական պետությունների ղեկավարները ենթարկվում են գերհզորների հրահանգներին, որոնք էլ իրենց հերթին իրագործում են իրենց տերերի ռազմավարությունը: Ինչպե՞ս է այդ ռազմավարությունն արտահայտվում մեր պարագայում: Ինչքան էլ այդ տերերն են որոշում կայացնողները, բայց նրանցից վեր էլ Արարիչն է եւ Արարչին սիրող ու հավատող ժողովուրդներն են, որոնք օգտվում են Արարչի ամենազորությունից: Չար ուժերը, որպեսզի նման արարչամետ 🙂 ժողովուրդներին զրկեն Արարչի ամենազորությունից, նրանք այդ ժողովուրդների մեջ ատելություն եւ անհավատություն են ներարկում: Սեր, հավատ եւ որպես դրա հետեւանք’ ամենազորության, այսինքն’ արարչագործության տարածում աշխարհով մեկ բոլոր արաչագործ ժողովուրդների հետ միասին եւ ինչքան շատ լինեն արարչագործ ժողովուրդներն, այնքան ուժեղ կլինի աշխարհում սերն ու հավատը:
    Ինչի՞ց սկսել: Իրավապահ համակարգից: Ոչ թե ուժի կիրառման բացառմամբ, որն ընդամենը իրավապահ համակարգի ինքնադատաստանի հոդվածն է, այլ օրենքի, դատարանի եւ ուժային իրավապահների համակարգի ստեղծումն է, օրինակ, ասենք, մեր երկրի երկու շրջաններ ունեն տարածքային խնդիրներ, այդ շրջանների պատգամավորները հարցը ուղղում են վերադասին’ հանրապետության ազգային ժողովին եւ օրենք ընդունում բոլոր շրջանների համար, երբ նման խնդիրներ ծագեն որեւէ շրջանի համար: Նման դատարան, օրենք եւ իրավապ ուժեր պետք է լինեն նաեւ շրջանների, համայնքների մակարդակով եւ ոչ թե բոլոր օենքներն ընդունվեն հանրապետության ազգային ժողովում եւ իջեցվեն շրջաններ ու համայնքներ: Այստեղ Ամերիկա է պետք հայտնաբերել, նահանգներն իրենց օրենքներն ունեն, բայց կան նաեւ դաշնային օրենքներ, որոնք պարտադիր են բոլոր նահանգների համար: Նմանապես, ստեղծում ենք միջհանրապետական իրավապահ համակարգ, դրա համար հայ, վրացի եւ իրանցի պատգամավորները ստեղծում են իրավապահ համակարգ իր օրենքով, դատարանով եւ իրավապահ ուժերով, որտեղ լուծվում են միջհանրապետական խնդիրներ: Ինչքան շատ լինի սուբյեկտայնությունը սկսած մարդու, ընտանիքի մակարդակից, վերջացրած մայրացամաքների ու աշխարհի մակարդակով, այնքան մարդկության վրա քիչ ազդեցություն կունենան չար ուժերը: Մեր ուժն ու փրկությունը սիրո, հավատի եւ արարչագործության մեջ է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930