Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երբ ճշտեցին՝ ինչ-որ բա՞ն են փորձում ծածկադմփոց անել, ինչ-որ մեկի կաշին փրկել՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ»

Սեպտեմբեր 02,2022 23:33

ՀՀ Զինված ուժերի ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով բանակի հրամանատարական կազմի վերջին ձերբակալությունների ու մեղադրանքների մասին՝ հիշեցրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ ինքը թիվ մեկ պատասխանատուն է, բայց թիվ մեկ մեղավորը չէ: Ըստ նրա, դա արդեն հետեւությունների տեղիք պետք է տար. «Եթե կարծում եք, որ երկու տարին բավականին ուշ էր, կոնկրետ այդ գործողություններով զբաղվում են քննչական մարմինները, երեւի թե տարբեր բաներ են փորձում պարզել»:

Տիրան Խաչատրյանի համար զարմանալի է, որ գլխավոր դատախազից ծնողները պահանջում են Նիկոլ Փաշինյանին կալանավորելու որոշում կայացնել. «Այդ ո՞ւմ համար է անհասկանալի, որ դատախազը չի կարող այսօր այդ որոշումը կայացնել: Նախ, դատախազը չի կարող մեղադրանք առաջադրել, երկրորդը՝ իրավական դաշտում այսօր ինչ է կատարվում տեսանելի չի՞: Ոնց ուղղորդվում է՝ կատարում են»:

Հարցին՝ հաշվի առնելով, որ Նիկոլ Փաշինյանը սկզբում մեղադրում էր Վանեցյանին, հետո՝ Սեյրան Օհանյանին, Օնիկ Գասպարյանին, հիմա էլ՝ Միքայել Արզումանյանին ու Ջալալ Հարությունյանին, դուք մտավախություն չունե՞ք, որ այսպես նաեւ ձեզ է հասնելու ու մի օր պաշտոնաթող զինվորականներին էլ են մեղադրանք առաջադրելու՝ նա պատասխանեց. «Մտավախություն չունեմ, բայց չեմ էլ կասկածում, որ վաղը այդպիսի բան կլինի»:

Հարցին՝ Ջալալ Հարությունյանի դեպքում չե՞ք մտածում, որ դա իր լռության գինն է, մարդիկ պատերազմից հետո նրանից այլ բան էին սպասում՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Ի՞նչ ասել է լռության գին: Ես հիմա, որ խոսում եմ, բացատրություն եմ տալիս, ինչպիսի՞ հետեւանքներ ու արդյունք է ունեցել: Բեմահարթակից կանգնում խոսում ես հանցագործությունների, բացթողումների մասին, ի՞նչ հետեւանք է ունենում: Հանրությունից ո՞վ է ինչ ուզում իմանալ, որ չգիտի: Որեւէ մեկը կա՞, որ տեղյակ չի ինչ է կատարվում»:

Լրագրողները նաեւ հարցրեցին՝ տպավորություն է, որ Շուշիի թեման բերել են հարթակ, դա քաղաքակա՞ն է, թե՞ իրավական է՝ Խաչատրյանը պատասխանեց, որ քաղաքական է. «Իրավական թեման ենթակա է այսօրվա վարված քաղաքականությանը: Ինչպիսի տեսլական լինում է, իրավական թեմաները ուղղորդվում են ըստ այդմ»: Երբ ճշտեցին՝ ինչ-որ բա՞ն են փորձում ծածկադմփոց անել, ինչ-որ մեկի կաշին փրկել՝ Տիրան Խաչատրյանը պատասխանեց. «Միանշանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930