Լրահոս
Օրվա լրահոսը

«Պայքար, միացում, հաղթանակ» կարգախոսը նաեւ Ստեփանակերտում էր հնչում (Ֆոտոշարք)

Սեպտեմբեր 02,2022 23:23

Ստեփանակերտի Ազատության հրապարակից այսօր երեկոյան մեկնարկեց Արցախի Անկախության 31 ամյակին նվիրված  համաարցախյան քայլերթը։ Այն ընթացավ «Ոչ Արցախի հայաթափմանը», «Պայքար, միացում, հաղթանակ» կարգախոսներով, ինչպես նաեւ մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»։  Երթին մասնակցում էին Արցախի Ազգային ժողովի իշխանական ու ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները։

Արդեն Վերածննդի հրապարակում հավաքվածներին միացան քայլերթի մասնակիցները ու սկսվեց համաարցախյան հանրահավաքը։  Հանրահավաքին  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը եւ նախկին նախագահ Բակո Սահակյանը հետեւեցին նախագահական նստավայրի շենքից։ Վերջիններս չմտան ցուցարարների մեջ։ Ի տարբերություն նրանց, ցուցարարների շարքերում էին Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը եւ ԱԺ նախկին նախագահ Աշոտ Ղուլյանը։

Երթին ու հանրահավաքին մասնակցեցին, Հայաստանի Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորներ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանը, ՀՀԿ  գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930