Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք եթե գնան մեր Արցախ, պիտի թիկնապահներով փողոցով քայլեն, պիտի այն օրը ընկնեն, որ որոշ դեսպանորդներ են ընկել». Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ականներին

Սեպտեմբեր 02,2022 22:35

«Հիասթափվելու իրավունք չունենք: Հիասթափվելը Նիկոլից մեծ վտանգ է: Մարդիկ մոտենում են, ասում են՝ դե ինչ անենք, պիտի թողնենք գնանք, մենք չպիտի՛ գնանք, ի՛նքը պիտի գնա»,- այսօր՝ Արցախի Անկախության օրը, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա հայտարարեց, որ ՀՀ ԱԺ-ն Ղարաբաղի անկախությանը ներկայացված է ընդամենը 2-3 պատգամավորով իշխանության կողմից. «Որովհետեւ իրենք, եթե գնան մեր Արցախ, պիտի թիկնապահներով փողոցով քայլեն, պիտի այն օրը ընկնեն, որ որոշ դեսպանորդներ են ընկել: Որովհետեւ, եթե մեջները մի կաթիլ ամոթ կա, ինչում ես կասկածում եմ, պիտի գլուխները կախ անցնեն ադրբեջանական դրոշի կողքով: Բայց ամոթից չեն գնացել, իրանց տերերը իրանց չեն թողնում գնալ: Կային մարդիկ, որ ասում էին՝ Արցախը իմ կռիվը չի, ղարաբաղցիների կռիվն է: Այդ մարդիկ թող հիմա գնան ու վեդեցիներից հարցնեն՝ մե՞ր կռիվն է, թե՞ մեր կռիվը չի, որովհետեւ վեդեցիները, տավուշցիները, Գեղարքունիքի, Սյունիքի մարզի բնակիչները իրենց մաշկի վրա են զգացել, որ սա մեր բոլորիս կռիվն է: Այս մարդը Արցախն արդեն ծախել է, սկսել է Երեւանի տարածքները ծախել՝ բուհերն է ծախում, փորձում է ակադեմիական ավան սարքի: Տո դուք սկի տոպրակների օրենքը սուպերմարկետներում չկարողացանք սարքեք, որ աշխատի, ակադմիական ավան ո՞նց եք սարքելու: Կամ կարո՞ղ է այնպես ստացվի, որ մի քանի ամիս հետո ինչ-որ օլիգարխ հանկարծ Գյուղինստիտուտը սեփականաշնորհի»:

Անդրադառնալով բանակի հրամանատարական կազմի վերջին ձերբակալություններին՝ Մամիջանյանն ասաց. «Պարոնա՛յք սպաներ, խոսե՛ք: Խոսեք ու պատմեք, թե ինչ ապօրինի ու դավաճանական հրամաններ եք ստացել: Ախր դուք թշնամուց չեք վախեցել, Նիկոլն ո՞վ է, որ իրանից եք վախենում: Պարոնա՛յք սպաներ, ժողովուրդ ջան, այն մարդիկ, որ հիմա փորձում են Նիկոլի կողքը կանգնել կամ իրեն պաշտպանել, Նիկոլը Նոյը չի, ինքը տապան չունի, չի կարողանալու ձեզ փրկել: Նիկոլը էլ կորցնելու ոչինչ չունի, խոսե՛ք, պատմեք իրականությունը ոնց է եղել, հայ ժողովուրդը ձեզ կպաշտպանի, իսկ հայ ժողովրդի դեմ ոչ ոք չի կարող կանգնել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930