Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները գործնական բանակցություններ կսկսեն խաղաղության պայմանագրի շուրջ՝ հիմնված հինգ սկզբունքների վրա, որոնք ընդունել է Երևանը:
«Այդ հինգ սկզբունքները ներառում են երկու երկրների տարածքային ամբողջականությունը, փոխադարձ հրաժարում ցանկացած տարածքային պահանջներից, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, սահմանազատում և բաց հաղորդակցություններ: Այդ սկզբունքներն Ադրբեջանն առաջարկել է Հայաստանին, և Հայաստանի վարչապետն ընդունել է դրանք: Դրանք վերահաստատվել են երկու օր առաջ Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը: Մեր արտգործնախարարները կանցնեն համաձայնագրի տեքստի շուրջ գործնական բանակցությունների՝ հիմնված այդ հինգ սկզբունքների վրա»,- ասել է Ալիևը Իտալիայում լրագրողների հետ հանդիպմանը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ