ԻՔՄ հաղորդագրությունը «Հայաստան» դաշինքի՝ սեպտեմբերի 2-ի հանրահավաքի մասնակիցների քանակի վերաբերյալ
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը 19:30-ից հանրահավաք էր իրականացնում Երևանի Ֆրանսիայի հրապարակում:
«Իրազեկ քաղաքացիների միավորումն» աերոնկարահանման միջոցով իրականացրել է հանրահավաքի մասնակիցների հաշվարկ, որի արդյունքում պարզվել է, որ 19:48-ի դրությամբ Ֆրանսիայի հրապարակում և հարակից տարածքներում գտնվել է շուրջ 2550 մարդ:
Հաշվարկն իրականացվել է մասնակիցների անհատական հաշվարկի միջոցով։
Կարդացեք նաև
Լուսանկարը բարձր որակով հասանելի է այստեղ։
Մեր հաշվարկը ստուգելու նպատակով մարդկանց անհատականացնող կետերով նկարը կարելի է ներբեռնել այստեղից։
Իրազեկ քաղաքացիների միավորում