Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր պայքարը հերթական փուլ է մտնում, վճռականությամբ պետք է լցվենք՝ այս իշխանություններին հեռացնելու համար, նրանց հետ որեւէ բան չի ստացվելու». Սեյրան Օհանյան

Սեպտեմբեր 02,2022 21:44

Այսօր՝ Արցախի Անկախության օրը Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը խնդրեց հանրությանը միասնական լինել. «Հենց այնպես ոչինչ չի ստացվում: Զօր ու գիշեր միասնական աշխատանքով միայն կարող ենք հասնել հաջողությունների: Վերջին տարիներին մենք գնահատում ենք մեր ամբողջ պատմությունը՝ մեր միասնականությամբ: Ցավոք, այսօր՝ Արցախի անկախության 31-րդ տարեդարձի օրը, մենք չունենք եռատոն: ՀՀ ինքնորոշման, անկախության գաղափարը հարցականի տակ է, Արցախի անվտանգությունը անորոշ վիճակում է ու այսօր առավել վճռական պիտի լինենք մեկս մյուսի հետ թեւ թեւի տված, թիկունք տված պայքարելու անկախության համար»:

Նա հիշեց, որ տարիներ առաջ էլ դժվար իրավիճակ էր մեզ պարտադրված պատերազմում՝ երկրաշարժի օրերին, բայց ամբողջությամբ շրջափակված վիճակում կարողանաք հաղթանակներ կերտել, ստեղծել բանակ. «Կարողացանք ստեղծել Արցախի՛ ՊԲ-ն, ու ովքեր այսօր ուզում են ասել, որ Արցախից հայկական զինված ուժերը պետք է դուրս բերվեն, 90-ականներին Արցախի պաշտպանության բանակ է ստեղծվել ու 90 տոկոսից ավելին եղել են տեղի հայկական ստորաբաժանումները հայ ժողովրդի հետ միասին կերտել են հաղթանակը ու այսօր էլ ՀՀ ՊԲ-ն պարտավոր է լինել տեղում՝ Արցախի ժողովրդի անվտանգությունը պաշտպանելու համար: Արցախի եւ Գյումրիի կապը ուզում եմ տեսնեք՝ իրենց հարազատներին թողնելով փլատակների տակ՝ աղետի գոտուց ջոկատներ էին կազմում՝ պայքարելու Արցախի պաշտպանության համար»:

Սեյրան Օհանյանն ընդգծեց՝ Հայաստանը եղել է Արցախի անվտանգության երաշխավորը, իսկ Արցախը եղել է ողջ հայկական լեռնաշխարհի սահմանապահը. «Այսօր մենք իրավունք չունեք Արցախի ժողովրդին միայնակ թողնելու՝ իր սահմանները պահելու: Պարտավոր ենք Արցախի կողքին կանգնել»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ այսօր հակահայ ուժերից ազատվելու կարիք կա. «Այդ հակահայ ուժերն են, որ անհաջողությունների վերջին փուլում մեզ տանում են խաղաղության կեղծ օրակարգի ներքո: Դա անընդունելի է մեզ համար: Իրենք ասում են՝ խաղաղությունը անվտանգության երաշխիք է, բայց խաղաղությունը երբեք չի կարող երաշխիք լինել անվտանգության, այն հիմնարար արժեք է: Անվտանգության երաշխիքները երկուսն են: Առաջինը՝ ազգային երաշխիքները՝ հայկական բանակը, ուժային կառույցներն են, որ ներքին ամրությունը, մեր տնտեսության հզորությունն ու սոցիալական արդարությունը, այն, ինչ վերջին տարիներին չենք տեսնում, մանավանդ՝ հայկական բանակում: Դժվար իրավիճակներում ծառայության, ցանկացած գործի պայմանները ոչ թե հեշտացվում են, այլ՝ խստացվում: Ի՞նչ է նշանակում այսօր հարվածներ հասցնել բանակի հրամանատարական կազմին, կամ պատերազմի մասնակից հրամանատարական կազմին, գեներալներին՝ դրանով շեղելով հիմնական պատասխանատուներին իրենց պատասխանատվությունից:

Ի՞նչ է նշանակում 24 մլն դրամ հատկացնել, 4,5 ամիս ծառայել եւ ազատվել բանակից՝ ստեղծելով սոցիալական անարդարության պայմաններ»: Ըստ Սեյրան Օհանյանի, եթե կան սխալներ, այդ կոռուպցիայի դեմ պետք է պայքարել, ոչ թե գումարով ազատել բանակից. «Ուրիշ բան չունի անելու այս իշխանությունը, արդեն բանակում ծառայության հեշտացման հարցեր է լուծում՝ դրանով մտցնելով մեր ժողովրդին խաբկանքի մեջ: Երկրորդ անվտանգության երաշխիքը, ըստ նրա, միջազգային երաշխիքներն են, խելացի բանակցությունները, մարտավարական խելամիտ հնարքները եւ լավ հարաբերությունները. «Այս ամենին կարող է գնալ միայն այն իշխանությունը, որը հարկադրանքի ներքո չի, նրան չեն պարտադրում, Նիկոլ Փաշինյանի խելացի գործընկերները՝ Ալիեւը, նրան չի պարտադրում: Խաղաղության օրակարգը խորամանկություն է Ադրբեջանի կողմից, իսկ այս իշխանությունները միտումնավոր, տարիներ առաջ մտածում էի՝ անգրագիտության պատճառով, բայց միտումնավոր գնում են այդ քայլին՝ չհասկանալով, որ խաղաղության երաշխիքը ներքին ու արտաքին մեր ուժն է: Մեր պայքարը հերթական փուլ է մտնում, վճռականությամբ պետք է լցվենք՝ այս իշխանություններին հեռացնելու համար, որովհետեւ նրանց հետ որեւէ բան մեր հեռակա գործունեության ընթացքում չի ստացվելու»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930