Հարգելի՛ քաղաքացիներ,
Ավան վարչական շրջանի բնակչության տրանսպորտային սպասարկման բարելավման նկատառումով, ներկայումս գործող համար 20 ավտոբուսային երթուղու (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Ներքին Շենգավիթ) փոխարեն ս.թ սեպտեմբերի 5-ից կշահագործվի 2 երթուղի.
հ. 20 երթուղի – (Նոր Նորքի 7-րդ զ/ծ- Ավան- Երևանի քաղաքապետարան)
Ուղեգիծը՝ Նոր Նորքի 7-րդ զ/ծ (Դավիթ Բեկի և Ավետիսյան փ.-ների խաչմերուկ) (ս.կ.) – Ավետիսյան – Վիլնյուսի – Մինսկի – Միկոյան – Բ.Մուրադյան փ.-ներ – Գայի պ. – Ստեփանյան – Մոլդովական – Վախթանգովի փ.-ներ – Ավան (Դուրյան թաղ.)- Սաֆարյան – Խուդյակովի – Ալմաթիի – Մարշալ Բաբաջանյան – Աճառյան փ.-ներ – Մյասնիկյան պ. – Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան փ.-ներ – Մաշտոցի պ. – Խորենացու – Բեյրութի – Սրբ. Գր.Լուսավորչի փ.-ներ – Երևանի քաղաքապետարան (վ.կ.): Հետադարձը` Սրբ. Գր.Լուսավորչի փ. – Մաշտոցի պ. – Մոսկովյան – Աբովյան փ.-ներ – Աբովյան պուր. – շարունակությունը՝ նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 11 միավոր։
հ. 29 երթուղի – (Ավան- Ներքին Շենգավիթ)
Ուղեգիծը՝ Ավան (ս.կ.) – Դուրյան թաղ. (Հայրենական Մեծ պատերազմի հուշարձան) – Սաֆարյան – Մարշալ Բաբաջանյան – Աճառյան փ.-ներ – Մյասնիկյան պ. – Աբովյան պուր. – Աբովյան – Մոսկովյան – Խանջյան – Ագաթանգեղոսի փ.-ներ – Արշակունյաց պ. – Գ.Նժդեհի փ. – Գ.Նժդեհի հր. – Բագրատունյաց – Տարոնցու – Ներքին Շենգավիթի 11-րդ փ.-ներ (վ.կ.): Հետադարձը` նույն ուղեգծով:
Շարժակազմի քանակը՝ 8 միավոր։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի լրատվության վարչություն