Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի խորհրդարանում հյուրընկալել են հայաստանյան մի խումբ ընդդիմադիր պատգամավորների

Սեպտեմբեր 02,2022 19:11

Սեպտեմբերի 2-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը խորհրդարանի խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ հանդիպել է ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների մի խումբ պատգամավորների հետ։

Ներկաները նախ մեկ րոպե լռությամբ հարգեցին արցախյան բոլոր պատերազմներում նահատակված հայորդիների հիշատակը։

Շնորհավորելով  ԱՀ օրվա առթիվ ՝ Ա․ Թովմասյանը ողջունել է հյուրերին այս հիշարժան օրը Արցախում և արցախցու կողքին գտնվելու համար։

Հանդիպմանը խորհրդարանի ղեկավարը խոսել է առաջիկայում Արցախ- Հայաստան բարեկամական խմբի շրջանակներում միջխորհրդարանական հանձնաժողովի համատեղ  նիստ գումարելու մասին։

Անդրադառնալով 2022թ․ մարտյան և օգոստոսյան դեպքերին՝ ԱԺ նախագահը նշել է, որ այսօր վտանգված է ոչ միայն Արցախում ապրելու իրավունքը, այլև արցախցու կյանքի իրավունքը։ Արթուր Թովմասյանը հավաստիացրել է, որ ԱՀ Ազգային ժողովում ընդգրկված խմբակցությունների դիրքորոշումն Արցախի կարգավիճակի հարցում  անփոփոխ է ու անսակարկելի։ Հայաստանյան պատգամավորները հանդես են եկել շնորհավորական ելույթներով , համոզմունք հայտնել, որ մշտապես Արցախի և արցախցու կողքին են։ Լիահույս են, որ մոտ ապագայում վերաիմաստավորված կնշեն ԱՀ հռչակման օրը։

Հանդիպման առանցքային հարցերի շարքում Արցախի անվտանգությունն ու հետագա ճակատագրի տեսլականն էր։

ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930