Շնորհավոր տոնդ, Գյումրի՛
Յուրօրինակ քաղաք, որն առանձնահատուկ հմայք ու գրավչություն, համ ու հոտ ունի…
Գյումրին այսօր Հայաստանի ոչ միայն մշակութային, այլև տուրիստական մայրաքաղաքն է: Տարեցտարի ավելանում է այն մարդկանց թիվը, որոնք այցելում են Գյումրի, այցելում են ոչ մեկ օրով, այցելում են ընտանիքներով, ընկերներով, բարեկամներով…
Տարիներ շարունակ ես կոչ էի անում ավելի հաճախակի այցելել հայոց հայրաքաղաք, ծանոթանալ Գյումրու և սրտաբաց գյումրեցու պատմությանն ու մշակույթին, ինքնատիպ միջավայրին ու կենցաղին, բառ ու բանին, համ ու հոտին, ճանաչել ու վայելել այդ ամենը, սովորել այդ ամենից…
Կարդացեք նաև
Ուրախ եմ, որ Գյումրին այսօր իսկապես դարձել է լավագույն և ամենաաշխույժ այցելության վայրը բոլոր նրանց համար, ովքեր սիրում են և ուզում են ճանաչել Հայաստանը: Համոզվելու համար վիճակագրություն պետք չէ, ընդամենը պետք է գնալ Գյումրի՝ թեկուզ մեկ ժամով, մեկ օրով…
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ,
Հայաստանի չորրորդ նախագահ