Լրահոս
Օրվա լրահոսը

«Կաշկանդված չեմ Արցախ գնալ»․ ՔՊ պատգամավորն այն մասին, թե ինչու խմբակցությունն այսօր չի մեկնել Արցախ

Սեպտեմբեր 02,2022 17:40

«Այս պահին հարցը չեմ գնահատի։ Մի քանի օր զբաղվել եմ հանձնաժողովի նիստերի կազմակերպմամբ, առաջիկայում մեծ օրակարգ ունենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե իշխանական խմբակցությունն ինչո՞ւ չի գործուղվել Արցախ՝ մասնակցելու Արցախի անկախության օրվա տոնակատարությանը, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

Վլադիմիր Վարդանյան

«Ես կաշկանդված չեմ Արցախ գնալու հարցում»,-վստահեցրեց Վլադիմիր Վարդանյանը։

Հարցին՝ բրյուսելյան հանդիպումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը խմբակցությանը հանդիպե՞լ է, մանրամասները ներկայացրե՞լ է, Վարդանյանը պատասխանեց․ «ՔՊ-ն բավականին թափանցիկ է աշխատում։ Որեւէ բան գաղտնի պահելու առիթ չկա։ Այս պահի դրությամբ հանդիպում չի եղել, բայց ստացել ենք տեղեկատվությունը, որն ուղարկվել է նաեւ ԶԼՄ-ներին։ Բանակցային գործընթացի նրբությունը շատ աշխատանք եւ քիչ խոսք է պահանջում»։

Պատգամավորը միայն տեղեկացրեց, որ բրյուսելյան հանդիպումը երկար է տեւել․ «Անվտանգային միջավայրը հարաբերական կայուն  է մնում, սա շատ կարեւոր է, որովհետեւ ի վերջո փորձում ենք խաղաղության դարաշրջան բացել տարածաշրջանում, թեեւ այն միայն մեզանից չէ կախված»։

Հարցին՝ Արցախի հարցը ՀՀ-Ադրբեջան բանակցային տիրույթում քննարկվո՞ւմ է, Վլադիմիր Վարդանյանը չպատասխանեց՝ ընդգծելով, որ բանակցային գործընթացը նուրբ է․ «Խաղաղության օրակարգի տիրույթում կարող է քննարկվել ցանկացած հարց, որը կարող է բերել տարածաշրջանում կայունության հաստատմանը»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930