«Առաջադրողները խմբակցություններն են։ Խնդրում եմ քննարկումների եւ թեկնածության վերաբերյալ հարցերով դիմել խմբակցության ղեկավարին կամ քարտուղարին»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով հարցին, թե իշխող «Քաղաքացիական պայմանագրի»՝ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի թեկնածուն ի՞նքն է, ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը։
Հիշեցնենք, որ ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հոկտեմբերի 12-ին։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինքն անձամբ ուզո՞ւմ է գործուղվել ԿԸՀ, ունա՞կ է այդ պաշտոնում առաջադրվելու։ Ի պատասխան Վահագն Հովակիմյանը կրկին հորդորեց դիմել խմբակցությանը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ