ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի երրորդ նախագահ Բակո Սահակյանն այսօր միասին այցելեցին Ստեփանակերտի հուշահամալիր՝ Արցախի հանրապետության օրվա առիթով հարգանքի տուրք մատուցելու արցախյան պատերազմում զոհված արցախցիների հիշատակին: Երկուսն էլ հրաժարվեցին լրագրողների հարցերին պատասխանելուց՝ այդ թվում, նաեւ օրվա խորհրդին վերաբերող։
Պաշտոնական արարողությանը մասնակցում էին նաեւ ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Արցախի ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, Արցախում բնակություն հաստատած Ռուբեն Վարդանյանը:
Հայաստանից միջոցառմանը մասնակցում էր ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:
Ավելի ուշ, արցախցի պաշտոնյաների հեռանալուց հետո, հուշահամալիր այցելեցին եւ զոհվածների շիրիմներին ծաղիկներ դրեցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
Կարդացեք նաև
Թեեւ այս օրն Արցախում ավանդաբար տոնական էր լինում, այսօր տոնական տրամադրություն Արցախում չկա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ