Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

Պիտի շարունակենք մեր պայքարը՝ հանուն արդարության ու Արցախի մեր սիրելի զավակների արդար իրավունքի պաշտպանության. Արամ Ա կաթողիկոս

Սեպտեմբեր 02,2022 16:21

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից շնորհավորական ուղերձ է հղվել Արցախի Հանրապետության հռչակման 31-ամյակի առթիվ, որում ասվում է.

Վսեմաշուք Տիար Արայիկ Յարութիւնեան

Նախագահ Արցախի Հանրապետութեան

Ստեփանակերտ

Սիրելի՛ Պրն. Նախագահ,

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ, քրիստոնէական ջերմ սիրով եւ ազգային վառ ապրումներով կ’ողջունենք Ձեզ։

Ողջ հայութեան համար խոր նշանակութիւն ունեցող 2 Սեպտեմբերը, ներկայ ժամանակներուն մեր ժողովուրդը կը դնէ լուրջ մարտահրաւէրներու դիմաց։ Արցախի անկախութեան հռչակումը մեր ժողովուրդի հաւաքական հաւատքին ու ամուր վճռակամութեան շօշափելի արտայայտութիւնն է ու մանաւանդ անոր անխախտ պահպանումը համայն հայութեան նուիրական պարտաւորութիւն է։

Վերջին քանի մը տարիներու ցնցումները երբեք յուսահատութեան չեն կրնար առաջնորդել մեր ժողովուրդը։ Մենք պիտի շարունակենք մեր պայքարը՝ յանուն արդարութեան ու Արցախի մեր սիրելի զաւակներու արդար իրաւունքի պաշտպանութեան։

Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութիւնը միշտ կը մնայ Արցախի մեր ժողովուրդին ու պետութեան կողքին՝ վերանորոգ նուիրումով իր ներդրումը բերելով Արցախի հզօրացման աշխատանքներուն։

Այս առիթով, Մեր հայրական սէրն ու Հայրապետական օրհնութիւնը կը փոխանցենք Ձեզի, Պարոն Նախագահ եւ Արցախի իշխանութեան։ Կը հայցենք Ամենաբարին Աստուծմէ որ Իր հովանին անպակաս ընէ համայն հայութեան վրայէն՝ ի Հայաստան, յԱրցախ եւ ի սփիւռս աշխարհի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930