Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Մելիքյան. «Մենք մեր սուգը, ցավը, մեր երեխաների հիշատակը թողած` նորից դուրս ենք եկել պայքարի այն հատվածի փոխարեն, որը Փաշինյանին դարձրեց վարչապետ»

Սեպտեմբեր 02,2022 15:33

44-օրյա պատերազմում նահատակված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, «Հայելի» ակումբում ասաց. «Մենք այսօր մեր սուգը, մեր ցավը, մեր երեխաների հիշատակը թողած՝ նորից դուրս ենք եկել պայքարի այն հատվածի փոխարեն, որը Փաշինյանին դարձրեց վարչապետ եւ հիմա ինչպես միշտ, դրանք հանգիստ նստած են տներում՝ մենք քիչ է, որ մեր երեխաներին ենք զոհաբերել, դուրս ենք եկել փողոց եւ փորձում ենք փրկել մեր երկիրը: Ցավում է նրա սիրտը, ով կոնկրետ ինչ-որ մի բան է արել իր հողի, իր երկրի համար:

Ես բազմաթիվ ելույթներ եմ ունեցել եւ ինձ երբեմն ասում են, թե հակասում եմ ինքս ինձ: Այո, լինում են պահեր, որ ես խորը հուսահատվում եմ, բարկանում տիրող այս վիճակից, անտարբերությունից, քաղաքական դաշտի չհամախմբվելուց, կուսակցական նեղ շահերի կարեւորումից: Բայց միեւնույն է, անցնում է մի քանի օր եւ իմ Հայկը, հայրենիքը, հողը նորից գոռում են եւ ես նորից վեր եմ կենում, փորձում եմ ինչ-որ բան անել: Եվ չեմ հոգնելու, չենք հոգնելու, քանի որ մենք մեր երեխաներին ենք տվել այս հողի համար, մեր կյանքն ենք տվել: Մենք չենք կարող, մենք իրավունք չունենք թույլ տալ, որ մեր երեխաների արյամբ ներկված այս հողը հենց այնպես, առանց որեւէ մի կրակոցի հանձնվի մեր հազարամյա թշնամուն:

Հիմա ուզում եմ նորից խոսել սպասվող վտանգների մասին: 24 միլիոն դրամի դիմաց բանակից ազատվելու խայտառակ օրինագիծը, ըստ էության բերելու է նրան, որ մենք ունենալու ենք վարձկանների բանակ: Առանց ցանկություն ունենալու՝ վիրավորել մեր պայմանագրայիններին, նրանք պայմանագրայիններ չեն լինելու, այլ լինելու են ՊՊԾ գնդի վարձկանների նման վարձկաններ. լավագույն դեպքում 3-րդ դասարանի մակարդակի, որոնք պատրաստ են մի քանի լումայի համար անգամ սպանել հարազատ մորը: Եվ եթե մենք այդպիսի բանակ ունեցանք, այդ բանակը վաղը շուռ է գալու եւ մորթելու է հենց մեզ:

Բայց տեսեք, շրջանառվում է մեկ այլ, ավելի խայտառակ օրինագիծ կամ նախերգանք: Կրթական համակարգի վերջնական ոչնչացումը: Մենք գիտենք, որ օրերս գլխավոր այս ազգադավը հայտարարեց, որ բուհերում տեղերը թափուր են մնացել: Այսինքն, իսկապես այսօր որեւէ մեկը չի ուզում կրթվել, որովհետեւ մարդիկ տեսնում են, որ առանց կրթություն ունենալու էլ կարելի է դառնալ երկրի վարչապետ: Նա հայտարարեց, որ կլինի խոշորացում եւ բուհերը Երեւանից կտեղափոխվեն մարզ: Հետո ի՞նչ կլինի, չգիտենք: Բայց ես ասեմ, որ այսպես ճիշտ ու ճիշտ, ինչպես բանակի քանդման վերջին արարը իրականացվեց, սա կրթության համակարգի քանդման վերջնական արարն է:

Դա հանգեցնելու է նրան, որ մենք չենք ունենալու ոչ բանակ, ոչ կրթություն, ոչ սուվերենություն, որն արդեն իսկ չունենք․․․

Ես երեկ Արցախի անկախության հռչակագրի պատվին երեկ գիշեր որոշեցի կիսվել Մոնթե Մելքոնյանի նկարով ու վայրկյանական էջս փակեցին: Ահա, թե ինչ աստիճան են մեզ հետեւում»,-ասաց տիկին Մելիքյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930