Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նախկին նախարար, հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ֆեյսբուքյան գրառումը
Եթե հաշվարկելն ու կանխատեսելն անասելի դժվար է դարձել, եթե աշխարհն իրար է խառնվել կամ ինչպես ընդունված է ասել՝ «աշխարհն, այո, շուռ է եկել», եթե քեզնից նույն այդ աշխարհում քիչ բան է կախված, ապա կարելի է ու պարտավոր ենք անել այն, ինչ միշտ էլ հաշվարկելի ու կանխատեսելի է, այն, ինչ կարող ենք անել՝ առանց հայացքներս ուրիշներին հառելու, գոնե այն, ինչը վստահաբար մեզնից է կախված։
Այսինքն՝ հետևողականորեն ու եռապատկված ջանքերով բարեփոխել ու ամրապնդել պետությունն ու նրա բոլոր հաստատությունները։ Այսպես ավելի պատրաստ կլինենք վատագույն դեպքում՝ նոր մարտահրավերներին դիմակայելու և լավագույն դեպքում՝ աշխարհաքաղաքական բարենպաստ իրավիճակի հնարավորություններն առավելագույնս օգտագործելու համար։
Շնորհավոր տո՛նդ, Արցախ։ Մեզ կհաջողվի դա անել։
Կարդացեք նաև