Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ որևէ իշխանություն իրավունք չունի Արցախի հակամարտության կարգավորման հարցում վարել այլ քաղաքականություն, քան այն, որը բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջից. 5165 շարժում

Սեպտեմբեր 02,2022 14:41

Շնորհավոր հայոց Արցախ պետության անկախության տարեդարձը։

Աշխարհաքաղաքական ոչ մի փոխդասավորություն, գերտերությունների միջև ոչ մի առևտուր կամ պայմանավորվածություն ի զորու չէ ետ տալ պատմության բնականոն ընթացքը և զրկել Արցախի ժողովրդին ազատ ապրելու աստվածային իրավունքից՝ անկախ պետականության շրջանակներում կամ որպես մայր հայրենիքի պետության մի մաս։

Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն իրացվել է միջազգային իրավունքի նորմերի և ԽՍՀՄ օրենսդրության տառին համապատասխան՝ ստեղծելով անկախ պետություն։ Հայաստանի Հանրապետության որևէ իշխանություն իրավունք չունի Արցախի հակամարտության կարգավորման հարցում վարել այլ քաղաքականություն, քան այն, որը բխում է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պահանջից։ Արցախյան շարժումը հայոց անկախ պետականության վերականգնման հիմքն ու սկիզբն էր. չլինի ազատ Արցախը, չի լինի և հայոց անկախ պետությունը։

Թեև Արցախն այսօր ապրում է իր պատմության հիրավի ամենածանր շրջանը, բայց մենք հավատում ենք հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը՝ բացառապես հայկական պետությունների ռազմական ներուժի մեծացման, աճող տնտեսության, ազգային միասնության, հայրենասեր ու անկաշառ իշխանություններ ունենալու հանգամանքների հաշվառմամբ։

5165 շարժում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930