Սեպտեմբերի 10-ից 18-ը Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնությանը նախապատրաստվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հրապարակել է Սերբիա մեկնող ըմբիշների անունները: Նրանք են՝ 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Կարապետ Չալյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ