Նախարար Վահան Քերոբյանի հրավերով Հայաստանում է Իրանի Արևելյան Ատրպատականի նահանգապետ Աբեդին Խորրամը, որի գլխավորած պատվիրակության կազմում են Իրանի գործարար համայնքի ներկայացուցիչներ։
🤝 Սեպտեմբերի 1-ին կայացել է հայ-իրանական գործարար համաժողով, որին մասնակցել է նաև նախարարի տեղակալ Արմեն Արզումանյանը։
📈 «Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը 2022 թվականի հունվար–հունիս ժամանակահատվածի համար կազմել է մոտ 307 մլն ԱՄՆ դոլար, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 37,3%–ով։ Մենք ակնկալում ենք, որ 2022 թ․ երկրորդ կիսամյակում կունենանք ավելի ինտենսիվ աճ և փորձում ենք ստեղծել բոլոր նախադրյալները այդ նպատակին հասնելու համար», – նշել է Արմեն Արզումանյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
Կարդացեք նաև