Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լեւոն Մնացականյանը կասկածներ ունի Արցախի ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքի առիթով: Այսօր Ստեփանակերտում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Միքայել Արզումանյանին առաջադրված մեղադրանքին, Լեւոն Մնացականյանն ասաց. «Կասկածում եմ, նման բան չի կարող պատահել: Կարծում եմ, որ նախաքննության ընթացքում այդ հարցերը վերանալու են, պարզվել է, որ ինքը ոչ մի առնչություն չունի»:
Պատասխանելով Շուշին հանձնելու առիթով լրագրողների տարբեր հարցերին, Լեւոն Մնացականյանն ասաց, որ ինքը որեւէ առնչություն չի ունեցել Շուշիի օպերացիայի հետ: Նա խուսափեց հարցից՝ ի՞նչ պատասխանատվություն ունեն Արցախի գեներալները Շուշին հանձնելու եւ Արցախն այս վիճակին հասցնելու մեջ:
«Ես Սղնախի օպերացիայի հետ առնչություն չունեմ, կազմակերպիչը եղել է դուք գիտեք ով, հարցերն ուղղեք իրեն»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը՝ Սամվել Բաբայանը, նա չարձագանքեց:
Կարդացեք նաև
Հարցին՝ ո՞վ թույլ տվեց, որ հանձնվի Շուշին, Լեւոն Մնացականյանը պատասխանեց. «Ես առնչություն չունեմ դրա հետ ընդհանրապես: Ես թոշակի անցած մարդ եմ եղել»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
А причем тут Баласанян а?Или вам Абрамян тоже скучно и вы следуете моде?Левик отвечает вот его фото и выложите.,.. или вы хотите что в в еспч попало и ваше издание. так вот я вас тоже хочу предупредить… нам ваша кривая поддержка не нужна, думаю все теперь понятно?