Հայ ժողովուրդն այսօր նշում է Արցախի Հանրապետության անկախության 31-րդ տարեդարձը․ 1991թ. սեպտեմբերի 2-ին ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջանն ընդունեց հռչակագիր՝ նախկին ԼՂԻՄ և Շահումյանի շրջանի սահմաններում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն հռչակելու մասին։
Անցած 31 տարիների պետականաշինության ուղին լի էր բազում դժվարություններով ու ծանր օրերով, բայց անկախ ու ազատ ապրելու երազանքը վեր էր ամեն ինչից։ Եվ թեկուզ այսօր՝ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ունենք բոլորովին այլ իրականություն, մեր նվիրական պայքարն անփոփոխ է։
Փառք Արցախի Հանրապետության անկախության համար նահատակված բոլոր քաջ զավակներին:
Շնորհավորում եմ բոլորիս հերոսական տոնի` Արցախի Հանրապետության անկախության հռչակման 31-րդ տարեդարձի առթիվ:
Կարդացեք նաև
ԱՀ ԱԱԾ տնօրեն, գեներալ-մայոր Աշոտ Մելսիկի Հակոբջանյան