Երեկ ռուսաստանաբնակ գործարար Ռուբեն Վարդանյանը հայտարարություն էր տարածել` նշելով, որ հրաժարվում է Ռուսաստանի քաղաքացիությունից և մշտական բնակության է տեղափոխվում Արցախ:
РБК-ի հարցին, թե ինչ է լինելու իր ռուսական ակտիվների հետ՝ Վարդանյանն ասել է. «Ես ամեն ինչ կհանձնեմ գործընկերների կառավարմանը և կփոխանցեմ ընտանեկան ֆոնդին»:
Ռուբեն Վարդանյանի կարողությունը Forbes-ը գնահատել է 1 մլրդ դոլար: Նա 2021թ. Ռուսաստանի ամենահարուստ մարդկանց վարկանիշային աղյուսակում զբաղեցրել է 116-րդ հորիզոնականը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ