«Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը
31 տարի մենք ազգովի պայքարել ենք Արցախի ազատության համար ու հիմա էլ պարտավոր ենք շարունակել։ Արցախը եղել է ու կմնա հայկական, եթե չհուսահատվենք, բարեկամին ու թշնամուն տարբերակենք, թշնամու հոխորտանքը խուճապի չվերածենք, ներքին կայունությունը չխաթարենք ու ազգովի օժանդակենք Արցախում ապրող և պայքարող հայ տեսակին։
Հարգանք ու խոնարհում Արցախի ազատության ու մեր արժանապատվության համար կյանքը զոհած մեր եղբայրներին, նրանց լուսավոր հոգիները երկնքից օգնում են մեզ։ Ուժ և տոկունություն Արցախի ժողովրդին և իշխանություններին։
Դուք եք այսօր պահում Արցախը։ Տոնդ շնորհավոր հայ մարդ, անկասկած Արցախը ճանաչում ու հաղթանակներ է ունենալու։
Կարդացեք նաև